Պաշտպանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանին

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտին:

 







Արման Թաթոյանը դեսպանին է ներկայացրել Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության առաջնահերթությունները, ինչպես նաև «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի նոր կարգավորումները և դրանց կիրառման ուղղությամբ տարվող աշխատանքները:

 

Հանդիպման ընթացքում դեսպանը հետաքրքրվել է Հայաստանում մարդու իրավունքների զարգացումների առնչությամբ ձեռնարկվող քայլերի վերաբերյալ, ինչպես նաև կարևորել է Պաշտպանի հաստատության դերը երկրում մարդու իրավունքների պաշտպանության հարցում:

 

Հանդիպման ավարտին կողմերն իրենց պատրաստակամությունն են հայտնել ամրապնդել և ընդլայնել ձևավորված համագործակցությունը:

 

 

Հարգանքով՝

 

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ

 

 

30.10.17 | քաղաքականություն