Պաշտպանի աշխատակազմի փորձն ուսումնասիրող թունիսցի հյուրերն այցելել են Երևանի թիվ 1 տուն-ինտերնատ

Երկշաբաթյա այցով Հայաստանում գտնվող Թունիսի Հանրապետության խոշտանգումների դեմ պայքարի ազգային մարմնի նախագահի տեղակալ Նաբիհա Բադրին և գլխավոր քարտուղար Դհիա էդդին Մուրուն այսօր Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի ուղեկցությամբ այցելել են Երևանի թիվ 1 տուն-ինտերնատ։

 







Պաշտպանը թունիսցի գործընկերներին է ներկայացրել չհայտարարված այցերի ժամանակ աշխատակազմի ներկայացուցիչների աշխատանքի մեթոդներն ու սկզբունքները։

 

Նրանք շրջել են տարածքով, ծանոթացել Պաշտպանի աշխատակազմի կողմից արձանագրված խնդիրների լուծման ուղղությամբ կատարված աշխատանքներին, խոսել խնամվող անձանց հետ նրանց խնդիրներից։

 

Հիշեցնենք, որ Եվրախորհրդի կողմից Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի գործունեության մեթոդներն ու սկզբունքները ճանաչվել են լավագույնը եվրոպական երկրների շարքում և այդ նպատակով Պաշտպանի աշխատակազմի փորձն ուսումնասիրելու և իրենց երկրում տեղայնացնելու համար արդեն Հայաստանում են եղել Մարոկկոյի Թագավորության մարդու իրավունքների ազգային կենտրոնի ներկայացուցիչները:

 

 

 

Առաջիկայում սպասվում է այցելություն նաև Բոսնիա և Հերցեգովինայից:

 

 

 

 

 

Հարգանքով՝

 

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ

25.10.17 | քաղաքականություն