Сайт продаётся (Կայքի վաճառք)!

Պանրով թխվածքաբլիթ

Առաջարկում ենք համեղ եւ անուշահոտ թխվածքաբլիթ պատրաստելու բաղադրատոմս։  

Այսպիսով, պանրով թխվածքաբլիթ պատրաստելու համար անհրաժեշտ են՝ երեք տուփ հալեցված պանիր, 125գր. կարագ, 2 ձու, 70-80գր. պանիր (ոչ հալեցված), 1.5 բաժակ ալյուր, 1 թեյի գդալ փխրեցուցիչ, 2 ճաշի գդալ քունջութ, մի պտղունց աղ (մյուս համեմունքները՝ ըստ ճաշակի)։
Այսպիսով, հալեցված պանիրը պետք է դնել սառնախցիկի մեջ, այնուհետեւ հանել եւ սովորական պանրի հետ քերիչով անցկացնել։ Հաջորդիվ անհարժեշտ է պանրին ավելացնել կրկին քերիչով անցկացրած կարագը։

Մյուս փուլում հարկավոր է հարել ձուն, համեմել աղով եւ ավելացնել պանրի եւ կարագի զանգվածին։ Այնուհետեւ պետք է լցնել նաեւ ալյուրն ու փխրեցուցիչը եւ խմոր հունցել։

Հաջորդիվ խմորը անհրաժեշտ է բացել, վրան վրձնի օգնությամբ դեղնուց քսել եւ լցնել քունջութը։ Արդեն կարելի է խմորը կտրատել եւ դնել ջեռոցի տապակի մեջ։ Թխվածքաբլիթը պետք է եփել 15-20 րոպե մինչեւ 1800 ջերմաստիճանով տաքացած ջեռոցում։

Նշենք, որ թխվածքաբլիթը կարելի է մատուցել եւ գարեջրի, եւ թեյի հետ։

 

Աղբյուրը՝ Otvetin

07.07.15 | հասարակություն