Պայթյուն գործարանում. զոհվել է 47, տուժել՝ 46 մարդ (լուսանկարներ)

tert.am Ինդոնեզիայի մայրաքաղաք Ջակարտայի հրավառության սարքավորումներ արտադրող գործարանում պայթյուն է որոտացել, որի հետևանքով մահացել է 47 և վնասվածքներ ստացել 46 մարդ: Այս մասին հայտնում է Reuters-ը:

 







Աղբյուրի հաղորդմամբ՝ միջադեպը տեղի է ունեցել Ջակարտայի արվարձաններից մեկում:

 

Ինչպես Metro Television-ին հաղորդել է ոստիկանության մամուլի խոսնակ Արգո Յուվոնոն, պայթյունի պահին դեպքի վայրում եղել է 103 աշխատող:

 

Նրա խոսքով՝ տուժածներն անհրաժեշտ բուժօգնություն են ստանում մոտակա երեք հիվանդանոցում:

 

 

 

 

 

 

 

 

 

26.10.17 | քաղաքականություն