Сайт продаётся (Կայքի վաճառք)!

Պամելա Անդերսոնն այսօր դարձավ 47 տարեկան (ֆոտո)

1967 թվականի հուլիսի 1-ին է ծնվել կանադացի դերասանուհի, մոդել, հեռուստատեսային դեմք, պրոդյուսեր, գրքերի հեղինակ և նախկին շոուգըրլ Պամելա Անդերսոնը: Նա առավել հայտնի է դարձել մի շարք այնպիսի հեռուստասերիլաներում հանդես գալով, ինչպիսիք են «Մեծ վերանորոգումը», «Մալիբուի փրկարարները» և «V.I.P.»-ն։ 1990թ.-ի փետրվարին «Փլեյբոյ» ամսագրի կողմից ճանաչվել է ամսվա փլեյմեյթ (Playmate of the Month), որից հետո մեծացնում է կուրծքը։ Անդերսոնը «Մալիբուի փրկարարները» հեռուստասերիալից հետո համարվել է ԱՄՆ-ի սեքս-խորհրդանիշներից մեկը։

Պամելա Անդերոսոնը ծնվել է Լեյդիսմիթ քաղաքում (Բրիտանական Կոլումբիա նահանգ, Կանադա)` վառարաններ վերանորոգող Բարի Անդերսոնի և մատուցողուհի Քերոլ Անդերսոնի ընտանիքում։ Նախապապը` Ուհո Հիիթյանեն անունով, եղել է բնիկ ֆիննացի, ով 1908 թ.-ին լքել է Ֆինլանդիայի դքսությունը, որն այն ժամանակ Ռուսական Կայսրության մասն էր կազմում։ Փախստականի կարգավիճակում հասնելով Ամերիկա` Հիիթյանենը ազգանունն անվանափոխում է Անդերսոն։

Բացի այդ մայրական կողմով Պամելա Անդերսոնն ունի նաև ռուսական ծագում։

1985 թ.-ին ավարտելով Հայլենդի միջնակարգ դպրոցը` Անդերսոնը տեղափոխվում է Վանքուվեր, որտեղ աշխատում է որպես ֆիթնես-ուսուցչուհի։ 1989 թ.-ի ամռանը Անդերսոնը ընկերների հետ որոշում է գնալ BC Place մարզաստադիոն` դիտելու կանադական ֆուտբոլի ակումբ «ԲՍ Լայոնսի» խաղը։

Անսպասելիորեն ստադիոնի մեծ էկրանի վրա ցուցադրում են նստարաններից մեկում տեղավորված 21-ամյա Անդերսոնին, ով հագին կրում էր կանադական Labatt’s գարեջրի լոգոտիպովշապիկ, որից հետո նույն տարվա հոկտեմբերին նա արդեն ինքն է հայտնվում աշխարհահռչակ «Փլեյբոյ» ամսագրի շապիկին։ Համագործակցությունը խորանում է, և Անդերսոնը սկսում է մերկ նկարահանվել ամսագրի և «Playboy TV»-ի համար (1990-2000)։

1992 թ.-ին մեկնարկում է «Մալիբուի փրկարարները», որի գլխավոր կերպարներից մեկին` ափամերձ փրկարարուհի Սի Ջեյ Փարքերին մարմնավորում է Անդերսոնը։ Սերիալի հաջողությունը հիմնականում պայմանավորված էր նրա անվան հետ, ով արդեն դարձել էր սեքս-խորհրդանիշ։

1995 թ.-ին Պամելա Անդերսոնն ամուսնանում է ռոք երաժիշտ Թոմի Լիի հետ, ովքեր իրենց համատեղ կյանքում ունենում են 2 որդի` Բրենդոն և Դիլան անուններով։ Անդերսոնը նաև կարճ սիրավեպ է ունենում շվեդ մոդել և կինոդերասան Մարկուս Շենկենբերգի հետ։ 2006 թ.-ին Անդերսոնն ամուսնանում է մեկ այլ ռոք երաժիշտի` Քիդ Ռոքի հետ։ Զույգի հարսանյաց արարողությունը կայանում է զբոսանավի վրա (ֆրանսիական Սեն Տրոպե ափամերձ քաղաքում), չնայած զույգի համատեղ կյանքը տևում է ընդամենը 4 ամիս։

01.07.15 | ժողովածու | աստղերը