Сайт продаётся (Կայքի վաճառք)!

Պամելա Անդերսոնը Պուտինին խնդրում է հանդիպել իր հետ (ֆոտո)

Հուլիսի 15-ին «Մալիբուի փրկարարները» ֆիլմի աստղ Պամելա Անդերսոնը, ով նաև հայտնի է որպես կենդանիների ու շրջակա միջավայրի պաշտպանության համար պայքարող ակտիվիստ, որոշել է հանդիպել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, ում օրեր առաջ խնդրում էր պաշտպանել կետերին:

Իսկ այժմ ամերիկացի դերասանուհին նամակ է ուղարկել ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանատուն: Դրանում նա բացատրում է, թե ինչու է ցանկանում շփվել Պուտինի հետ:

 

Ինչպես պարզվել է, նա հուսով է, որ Վլադիմիր Պուտինը կօգնի իրեն «այս աշխարհը բոլոր կենդանի էակների համար ավելի լավ վայր դարձնել»: «Կարծում եմ, որ մենք միասին շատ բան կարող ենք անել , որպեսզի վաղը մեր բոլոր երեխաների համար աշխարհն ավելի լավը դառնա»,- ասվում է նամակում, որը հրապարակված է  SEA Shepherd կազմակերպության կայքէջում:

15.07.15 | ժողովածու | քաղաքականություն