Պաղեստինում համընդհանուր գործադուլներ են ընթանում՝ ի նշան բողոքի Երուսաղեմի հարցում Թրամփի որոշման դեմ

 





Համընդհանուր գործադուլները կաթվածահար են արել Հորդանանի արևմտյան ափի կյանքը: Հասարակությունը դուրս է եկել փողոց՝ ի նշան բողոքի Վաշինգտոնի կողմից Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու որոշման դեմ: 

 

РИА Новости-ի փոխանցմամբ՝ կանգ է առել կրթական ոլորտի բոլոր կառույցների աշխատանքը: Այդ երկրի Կրթության նախարարության որոշմամբ՝ փակվել են դպրոցները, համալսարանները և ինստիտուտները: 

 

Գործադուլ են հայտարարել նաև առևտրային ոլորտի ներկայացուցիչները: 

Նշվում է, որ պաղեստինյան կուսակցությունները հասարակությանը կոչ են արել դուրս գալ փողոց և մասնակցել բողոքի ակցիաներին: 

 

Ի նշան բողոքի՝ տեղի իշխանությունները հանգցրել են ամանորյա տոնածառերի և Ալ Աքսա մզկիթի լույսերը: 

 

Հիշեցնենք, որ նախօրեին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հանդես էր եկել Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու և Թել Ավիվից ամերիկյան դեսպանության տեղափոխման մասին հայտարարությամբ: 

Ի պատասխան Թրամփի հայտարարության՝ պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման քաղաքական ղեկավար Իսմայիլ Հանիյան նոր, երրորդ, արաբական ինթիֆադայի՝ Իսրայելի դեմ ապստամբելու,  կոչ է արել:

 

07.12.17 | քաղաքականություն | քաղաքականություն