Չորս նշան, որ նա պարզապես զվարճանում է քեզ հետ

1Նա չի փորձում ճանաչել Ձեզ։ Անձնական հարցեր չի՞ տալիս։ Արդյո՞ք ուզում է ճանաչել Ձեր ընկերներին և ընտանիքը։ Ծանո՞թ  է քաղցրավենիքի հանդեպ Ձեր մոլուցքին։ Եթե նա չի փորձում հարցնել Ձեր անձնական կյանքի մասին, ապա չի ցանկանում Ձեզ ավելի լավ ճանաչել։ Միգուցե անտարբե՞ր է։ 

2․Նա երբեք չի հրավիրել Ձեզ իրական հանդիպման։ Մեկ բաժակ սուրճը կամ լավ ֆիլմի համատեղ դիտումը լիովին բավական է։ Արդյոք նա պլանավորել է Ձեր երեկոն, որպեսզի մի անակնկալ մատուցի, թե՞ ուղղակի հրապուրելով բերել է իր տուն, և անցկացրած գիշերից հետո Դուք ուղղակի հեռացել եք։ Եթե այդպես է, ուշքի եկեք։ Նա չի ուզում ոչինչ, բացի հասարակ և անհետաքրքիր միապաղաղությունից։

3․Նա սիրահետում է այլ կանանց, նույնիսկ երբ Դուք իր կողքին եք։ Երբ դուք միասին եք, արդյո՞ք  նա Ձեզ է ուշադրություն դարձնում։  Նկատե՞լ եք նրա սիրախաղը ուրիշ կանանց հետ։ Երբ նա զգում է, որ հետևում եք նրան, արդյո՞ք փոխում է իր վարքը կամ ձևանում, որ ոչինչ չի պատահել։ Արդյո՞ք նա շփվում է սոցցանցերում այլ աղջիկների հետ՝ ասելով, որ նրանք դպրոցական տարիների ընկերներ են։ Եթե այդպես է, ուրեմն արդեն պարզ է, որ այս հարաբերությունները ապագա չունեն։

4․ Նա չի ներկայացրել Ձեզ իր ընտանիքին և ընկերներին։ Տեսե՞լ եք երբևէ նրա ընկերներին։ Իսկ ընտանի՞քը։ Խոսե՞լ  է  Ձեզ հետ ապագա համատեղ պլանների մասին։ Եթե դեռ ծանոթ չեք նրա հարազատների, ընկերների և ընտանիք հետ, միգուցե ժամանակն է մտածե՞լ դրա մասին։

Աղբյուրը՝ Creu

18.02.16 | հասարակություն