Сайт продаётся (Կայքի վաճառք)!

Չորս ճշմարտություն այն դեպքերի համար, երբ դժվարությունների եք բախվում

1. Հիշեք, ձեր բնավորությունը միշտ պետք է հանգամանքներից ավելի ուժեղ լինի

Մենք ոչ միշտ կարող ենք կանխագուշակել, թե մեզ ինչ կարող է պատահել, բայց միշտ կարող ենք հաղթահարել իրավիճակը: Միշտ դրականորեն վերաբերվեք ամեն ինչին եւ չար մտադրություններ մի ունեցեք, բոլոր դժվարություններից անկախ:

2. Բոլոր տհաճություններն ընդամենը կոփում են ձեզ

Ճակատագիրը կյանքում ձեզ դժվարություններ է ուղարկում միայն նրա համար, որ ձեզ ավելի ուժեղ դարձնի, ստիպի հավատալ ձեզ: Կյանքում ձեր տառապանքներն իրենց նպատակն ունեն:

3. Հիշեք, որ ճակատագիրն իր պլաններն ունի

Այն սխեման, որ ճակատագիրը գծել է ձեզ համար, միշտ տարբերվում է նրանից, ինչ մենք ենք նախանշել մեզ համար, բայց դա մեզ միշտ տանում է դեպի ավելի լավը: Համբերություն ունեցեք, փոխանակ սեփական պլանները գծելու:

4. Ձեր կամքը ձեզ երբեք չի լքի

Երբեմն ձեզ կարող է թվալ, թե ստիպված եք լինելու միայնակ հաղթահարել բոլոր փորձությունները, բայց հիշեք, որ ձեր ներքին ուժը երբեք չի լքի ձեզ, այդ պատճառով մի կորցրեք հույսը:

Աղբյուրը` Creu

13.06.16 | հասարակություն