Сайт продаётся (Կայքի վաճառք)!

Չորս արտահայտություն, որոնք պետք է մոռանալ

Ահա այն չորս արտահայտությունները, որոնց մասին արժե մեկընդմիշտ մոռանալ:

1. «Ես միշտ..

Ոչ, ոչ միշտ: Գուցե դա մեկ անգամ է եղել կամ էլ դուք դրանով զբաղվել եք անցյալում, բայց ոչ միշտ: Չարժե ծրագրավորել ձեր ապագան:

Խուսափեք միանշանակ հայտարարություններից: Կյանքը մշտական շարժման մեջ է: Այսօր դուք այն մարդը չեք, ինչպիսին եղել եք մեկ տարի, ամիս կամ գուցե օր առաջ:

Ասելով «Ես միշտ ծխում եմ»՝ դուք նկատի ունեք, որ ծխել եք նաեւ ձեր մոր արգանդում: Մի սահմանափակեք ձեր ընտրությունը: «Միշտ» հասկացություն գոյություն չունի:

Դրա փոխարեն ասացեք «Ես անցյալում …» կամ «Այս անգամ չստացվեց»:

2. «Օյ, ինչ եք ասում»

Մարդկանց տարօրինակությունն այն է, որ նրանք ձգտում են մյուսների հավանությանը, բայց ստանալով այն, սկսում են համեստություն անել կամ էլ նվաստացնել իրենց սեփական արժանիքները: Սովորաբար այս արտահայտությունն անում են որեւէ հաճոյախոսությունից հետո: Նույն հաջողությամբ կարելի է ասել «Ես ինձանից ոչինչ չեմ ներկայացնում»:

Վստահություն ձեռք բերելու ամենաարագ միջոցներից մեկն է ընդունել հաճոյախոսությունները, երբ դրանք տեղին են: Յուրաքանչյուրն ունի դրական հատկանիշներ:

Ներքին դատարկությունը նաեւ արտաքին դատարկություն է: Սեփական ձեռքբերումների համար գովասանքին վերաբերվեք առանց կեղծ համեստության: Հաճոյախոսությանը պատասխանեք արժանապատվորեն, անկեղծ ու շնորհակալությամբ:

3. «Նրա կյանքում նման բան եղել է …. Դա անարդարացի է»

Ավաղ, կյանքն անարդարացի է, դուք միլիարդատեր չեք ծնվել ու գուցե երբեք չդառնաք այդպիսին: Ցածրահասակ մարդիկ ամենայն հավանականությամբ չեն կարող բասկետբոլի աստղ դառնալ: Դա է կյանքի իրողությունը:

Անարդարության դեմ պայքարելու լավագույն միջոցն այն է, որ հասկանաք, թե որն է կյանքի անարդարությունն ի օգուտ ձեզ: Դուք ցածրահասա՞կ եք: հրաշալի է, ուրեմն կարող եք մտնել այնպիսի տեղեր, որոնք մյուսներին անհասանելի են:

Ինտրովե՞րտ եք: Հոյակապ է: Գտեք մեկուսացած վայր ու զբաղվեք ձեր սիրելի գործով: Ոչ բոլորն են ունակ նման բան անել:

Բավականաչափ կրեատիվ չե՞ք: Սարսափելի չէ: Կենտրոնացեք ձեր գլխավոր նպատակի վրա ու շարժվեք այդ ուղղությամբ:

Տգե՞ղ եք: Հրաշալի է: Կարող եք կինոյում անսովոր դեր կատարել:

Յուրաքանչյուր մարդ ունի տաղանդ: Պետք է պարզապես գտնել այն ու բացահայտել:

Այդ արտահայտության փոխարեն ասեք՝ «Ես չեմ կարողանում դա, բայց կարողանում եմ …»

4. «Եթե … ապա ես կկարողանայի…»

Երջանկությունը սկսվում է հիմա: Եվ վերջ: Այս կետը հատկապես կործանարար է փողի դեպքում

Եթե ես մի քանի միլիոն ունենայի, ես իմ սեփական գործը կբացեի:

Եթե ես մեկ միլիոն ունենայի, ես ավելի մեծ բնակարան կգնեի ու ինձ երջանիկ կզգայի:

Հենց ես վաստակեմ իմ առաջին միլիոնը, ես իսկական կյանք կսկսեմ:

Բայց փողը գոյություն չունեցող նպատակ է, որը հատուկ են հորինել կորպորացիաները: Որեւէ նոր բան գնելու ցանկությունը մարդը միշտ էլ կունենա: Հենց դուք սկսեք գնահատել ձեր ներկա կյանքի պահերը, կմոռանաք փողի մասին սեւեռուն մտքերը:

Սովորաբար այդ արտահայտության հետ միասին ասում են «Նրանք ունեն …Իսկ եթե ես ունենայի…»

Բավական է արդարանալ: Հիմա դուք բազմաթիվ հնարավորություններ ունեք, որոնք կարող եք օգտագործել: Կարեւորը, որ տրամադրվեք վերջնական նպատակին հասնելուն:

Դրա փոխարեն ասացեք՝ «Քանի որ ես ունեմ (կարողանում եմ) ..ապա կարող եմ անել …»

Աղբյուրը՝ insider.pro

25.01.16 | հասարակություն | ֆուտբոլ