Сайт продаётся (Կայքի վաճառք)!

Չինական դիետա

Այս սննդակարգը ենթադրում է սննդի կալորիականության նվազում ճարպոտ մսամթերքի կրճատման եւ մեծ քանակությամբ` բջջանյութով հարուստ բանջարեղեն եւ մրգեր օգտագործելու հաշվին: Չինական սննդակարգ մշակողները խորհուրդ են տալիս օրական առնվազն 1 լ հանքային ջուր խմել, որը մաքրում է աղիները եւ նպաստում է քաշի նվազմանը: Այդ նպատակով ամեն առավոտ սոված փորին  1 բաժակ տաք, եռացրած ջուր խմեք:

Երկուշաբթի

Նախաճաշ. 150 գ սպիտակ կաղամբ, մեկ բաժակ հանքային ջուր:

Ճաշ. 4 ճ.գ. բրինձ, քերած գազարից 150 գ աղցան ձիթապտղի յուղով, մեկ բաժակ հանքային ջուր: 

Ընթրիք. 150 գ խաշած ձուկ, մի կտոր հաց, հազարի տերեւներ, 20 գ բրնձի օղի:

Երեքշաբթի

Նախաճաշ. 150 գ թարմ գազար բուսական յուղով, սեւ հացից տոստ, մեկ բաժակ հանքային ջուր:

Ճաշ. 200 գ բանջարեղենի աղցան (կաղամբ, գազար, հազար, նեխուր), մի կտոր հաց, մեկ բաժակ խնձորի հյութ:

Ընթրիք. 100 գ բրինձ, հազարի 4 տերեւ, կես թուրինջ, մեկ բաժակ հանքային ջուր: 

Չորեքշաբթի

Նախաճաշ. 200 գ մրգային աղցան (խնձոր, տանձ, նարինջ, բանան), մեկ բաժակ նարնջի հյութ:

Ճաշ. 250 գ խաշած ծնեբեկ, 150 գ կաղամբի աղցան, որի վրա կիտրոնի հյութ է քամված, հացի փոքրիկ կտոր, մեկ բաժակ հանքային ջուր:   

Ընթրիք. 250 գ տապակած սունկ, փոքրիկ կարտոֆիլ, մեկ բաժակ հանքային ջուր: 

Հինգշաբթի

Նախաճաշ. մեկ բաժակ խնձորի հյութ, մեկ խնձոր, նարինջ, սեւ հացից տոստ: 

Ճաշ. 300 գ խաշած ծնեբեկ բրնձով եւ ռեհանի տերեւներով, մեկ կտոր հաց, խնձոր, մեկ բաժակ հանքային ջուր:  

Ընթրիք. 2 խաշած կարտոֆիլ, 200 գ խաշած ձուկ, կանաչի,  20 գ բրնձի օղի:

Ուրբաթ

Նախաճաշ. մեկ բաժակ բրնձի շիլա, մեկ բաժակ հանքային ջուր: 

Ճաշ. 200 գ աղցան սպիտակ եւ ծովային կաղամբից, մի կտոր հաց, մեկ բաժակ հանքային ջուր: 

Ընթրիք. 200 գ բանջարեղենի աղցան (կաղամբ, գազար, հազար) բուսական յուղով, մի կտոր հաց, մեկ բաժակ հանքային ջուր:  

Շաբաթ

Նախաճաշ. մեկ բաժին բրնձի շիլա, մեկ բաժակ խնձորի հյութ: 

Ճաշ. 200 գ ծովային ձուկ, 150 գ մրգային աղցան (խնձոր, կիվի, նարինջ), մեկ բաժակ մանգոյի կամ նարնջի հյութ:

Ընթրիք. 100 գ ոչ ճարպոտ միս, մի կտոր հաց, հազարի 4 տերեւ կիտրոնի հյութով, նարինջ,  20 գ բրնձի օղի:

Կիրակի

Նախաճաշ. 250 գ մրգային աղցան (խնձոր, սալորաչիր եւ ծիրան), մեկ բաժակ հանքային ջուր:

Ճաշ. 150 գ բրինձ մրգերի կտորներով եւ մեկ ճ. գ մեղր, մեկ բաժակ հանքային ջուր:  

Ընթրիք. 150 գ ծովային ձուկ, 200 գ աղցան սպիտակ եւ ծովային կաղամբից, մի կտոր հաց, մեկ բաժակ հանքային ջուր: 

Աղբյուրը` Dieta.ru

09.09.16 | հասարակություն