Ուղիղ հեռարձակում.Հայաստանում մեկնարկվելիք Երրորդ հայկական Ինտերնետ Կառավարման Համաժողովի վերաբերյալ ասուլիսի

Սեպտեմբերի 26-ին ժամը 11.00-ին «Նոյյան Տապան» լրատվական գործակալության մամուլի սրահում (Իսահակյան 28. 3-րդ հարկ)  տեղի  կունենա ասուլիս՝ Երրորդ  հայկական Ինտերնետ Կառավարման Համաժողովի կազմակերպիչների մասնակցությամբ։ 

 

Թեման՝  «Հոկտեմբերի 2-ին  Երևանում կմեկնարկի Երրորդ  հայկական Ինտերնետ Կառավարման Համաժողովը. համաժողովի նպատակը. կազմակերպիչները. մասնակիցները. հետագա կապեր և ծրագրեր»։  

 

Ասուլիսին կքննարկվեն նաև 

 

1. Գրադարանը թվային դարում 

2.Տեղեկատվական անվտանգություն 

3. Ինտերնետի ազդեցությունը ռադիո – հեռուսատատեսության վրա

4. Անձնական տվյալներ 

5. Հաշմանդամների իրավունքները ինտերնետ – թվային դարում

6. Ամպային տեխնոլոգիաներ 

7. Բաց կառավարման ծրագիր

 

Բանախոսներն են՝

 

Գրիգոր Սաղյան — «Ինտերնետ հանրություն» հասարակական կազմակերպության փոխնախագահ

Լիաննա Գալստյան-  «Ինտերնետ հանրություն» հասարակական կազմակերպության հանրային կապերի ղեկավար

 

 

Հավելյալ տեղեկությունների համար դիմել 060-35-11-24  կամ 093-669-339 հեռախոսահամարներով՝ Մարի Պետրոսյանին: 

 

 

 

26.09.17 | քաղաքականություն