Сайт продаётся (Կայքի վաճառք)!

Ուժեղ կանանց թույլ տղամարդի՞կ են պետք

Համարվում է, որ ինքնաբավ ու հաջողակ կանանց ավելի թույլ տղամարդիկ կամ ալֆոնսներ են պետք, որպեսզի հարաբերություններում իշխանության համար պայքար չլինի:

Հավանաբար յուրաքանչյուր կին պետք է անի իր սեփական ընտրությունը, այնուամենայնիվ  ցանկացած կին, որքան էլ որ նա շրջապատին ուժեղ ու համարձակ չթվա, ուզում է, որ իր կողքին հուսալի առնական ուս լինի, տղամարդ որով նա անկեղծորեն կհիանա: Այնպես որ տղամարդու նկատմամբ պահանջների նշաձողը չարժե իջեցնել, իսկ ահա վարքագծային ճկունություն անհրաժեշտ է: Պետք է հասկանալ, որ երկաթե լեդիները տանը պետք է տնային կատուների վերածվեն: Տղամարդկանց հետ հարաբերություններում մտավոր պահանջները փոխարինեք իմաստունությունով, խելքը՝ ինտուիցիայով, իսկ կոպտությունը՝ մեղմությամբ ու քնքշանքով: Օգտագործելով ձեր խելքն ու հմայքը՝ սովորեք լինել կին, որը կլինի եւ մայր, եւ ընկեր, եւ սիրուհի: Հենց նման կանայք են դուր գալիս ուժեղ տղամարդկանց: Եվ միայն խելացի կանայք են ունակ իրենց մեջ համատեղել անհամատեղելին:

Նաեւ հիշեք, կանացի նախաձեռնությունը սպանում է հարաբերությունները, դրա առկայությունը բնորոշ է ուժեղ կանանց, որոնք ճիշտ կանեին եթե այդ նախաձեռնությունը տղամարդուն թողնեին: Թող նրա մոտ տպավորություն ստեղծվի, որ նա է առաջատարը, որ նա է գլխավորը: Իմաստուն կինը կկարողանա ակնարկներով իր սիրելիին առաջնորդել դեպի ցանկալի որոշում:

Հրաժարվեք որեւէ բան ապացուցելու, համոզելու եւ արդարանալու ցանկությունից: Մոռացեք վերջնագրերի, սպառնալիքների, հարձակումների եւ ագրեսիվության ցանկացած դրսեւորման մասին՝ դրանք բոլորը տղամարդկային վարքագծի նշաններ են: Վիրավորանքը, արցունքները, տխրությունը, արհամարհանքը շատ ավելի արդյունավետ են տղամարդկանց հետ շփումներում: Երբեմն ինքներդ ձեզ թույլ տվեք փոքրիկ քմահաճություններ, հատկապես եթե հիվանդանում եք, հարցրեք նրա խորհուրդը, օգնություն խնդրեք։ Թող ձեր կանացի փոքրիկ թուլությունները նրա մեջ արթնացնեն պաշտպանի, փրկարարի, այսինքն՝ ուժեղ տղամարդու:

Աղբյուր՝ Creu

19.11.15 | հասարակություն