Сайт продаётся (Կայքի վաճառք)!

Որ բացասական կողմն է բացահայտում կենդանակերպի Ձեր նշանը

Ջրհոս

Էլիտար հիպիներ։ Կարծում են, որ յուրահատուկ են և միշտ վերևից են նայում կենդանակերպի մնացած նշաններին՝ բնականաբար համարելով , որ իրենք ամենալավն են։ Ծիծաղելին այն է, որ իրենց ամբողջ կյանքը նվիրված է յուրահատուկ լինելու ձգտումներին։  Սա, որպես կանոն, իրենց ավելի ձանձրալի է դարձնում։ Իրենք նույնիսկ չեն պատկերացնում , թե որքան ձանձրալի են։

Ձկներ

Ձկները հումոր չեն հասկանում։ Բացարձակ։ Չափից ավելի զգայուն են և հաճախակի հիստերիաների են հակված։ Իրենք նրանք են, ով բարձրաձայն հազում է, երբ կատակերգուն «վիրասվորական» կատակ է անում։ Հետո իրենք գնում են տուն և գրում են այդ մասին իրենց բլոգում։ Իրենց իզուր չէ, որ «ձուկ» են անվանում՝ իրենք սղլիկ, սառնասիրտ սադրիչներ են։ Եթե շփվում եք Ձկների հետ, ապա միշտ զգույշ եղեք։ Հակառակ դեպքում ամեն անվնաս հեգնանքից  կամ կատակից սկսում են վիրավորվել։

Խոյ

Հիտլերը Խոյ էր։ Եվ դա ուղիղ կապ ունի։ Իրենք սիրում են հիստերիայի մեջ ընկնել, երբ գործերն իրենց ուզածով չեն ընթանում։ Դա բերում է նրան, որ բոլորը կարծում են, որ իրենք գերիշխող անհատականություն են՝ չէ՞ որ իրենց հիստերիան շատ իշխող է և հրապարակային։ Սակայն իրականում սա պարզապես հիստերիա է։ Սովորական։ Պարզ։ Որպես կանոն այդ պահերին իրենց մի հարված է հարկավոր՝  հավասարակշռությունը կորցնելու համար,  տաք կաթ և քաղցր քուն։

Ցուլ

Մետերոսեքսուալ նյութապաշտներ։  Ցուլին կարելի է տեսնել օրվա ցանկացած ժամին հայելու մոտ կանգնած, երբ նա փորձում է նոր փոքրիկ  թերություններ գտնել։  Հետո  նա մի նոր միջոց կգնի՝ այդ թերությունները վերացնելու համար։ Հետո նա վերջին սերնդի կոսմետիկ միջոց կգնի՝ այդ խնդիրները վերացնելու համար։ Իսկ երբ կատարյալ դառնա, գիշերային ակումբ կուղևորվի և մրգային որևիցե հյութ խմելով՝ կծաղրի շրջապատող մարդկանց իրենց խղճուկ հագուստի համար։

Երկվորյակներ

Երկվորյակների էությունը երկու անհատականություններով է օժտված։ Մի կողմից նա իրեն հանճար և իր սերնդի «ձայնն» է համարում, իսկ մյուս՝ նա կատարյալ հիմար է։ Դա իսկապես ճշմարտություն է։ Նենգ ու անկանխատեսելի Երկվորյակը սիրում է , երբ իրեն շրջապատող մարդիկ իրենց անհարմար են զգում։ Նրանք զուրկ են կարեկցանքից, ինքնագիտակցությունից և նրբազգացողությունից։

Խեցգետին

Հիշու՞մ եք դպրոցի այն երեխային, որն անընդմեջ տխուր եր և սիրում էր լաց լինել։ Հավանաբար նա Խեցգետին էր։ Իրենք թաքնվում են իրենց փոքրիկ կաղապարներում, երբ վիրավորում են իրենց անպետք զգացմունքները։ Եվ դա հաճախ է պատահում։ Ավելի լավ է ընդհանրապես իրենց հետ չշփվեք։ Ոչ ոք իրենց չի սիրում։ Իրենք տխուր են։

Առյուծ

Իրենք նողկալի արարածներ են։ Մշտական ուշադրություն են պահաջում, այլապես «մահանում» են , կամ ընկճախտի մեջ ընկնում։ Առյուծը հաճախ քծնողների մի խումբ է ունենում՝ իրենք նրան հարկավոր են միայն Առյուծին շոյելու համար։ Դե ժամանակ առ ժամանակ էլ՝ շորերը լվանալու։ Առյուծը կարծում է , որ հրաշալի ընկեր է , որովհետև իր կողքին լինելը պարզապես պարգև է։ Իսկ իրականում  նրա փոքրիկ մինյոնները պարզապես ատում են իրենք իրենց։

Կույս

Կույսը ծույլիկ մի արարած է։ Բայց ոչ ավանդական իմաստով։ Կարող է թվալ, որ իրենք պարզապես փռված են բազմոցին և չիպսեր ուտում ամիսներ շարունակ։ Իսկ իրականում  իրենք ծրագրեր են կառուցում։ Որովհետև Կույսերը բծախնդիր և համբերատար արարածներ են։ Իրենք տարիներ կծախսեն ( եթե դա անհրաժեշտ է ) որպեսզի մանրակրկիտ վերլուծեն բոլոր դրական և բացասական կողմերը՝ կշռելով եկամուտն ու կատարելագործելով ռազմավարությունը։ Նաև իրենք ռասիստներ են։

Կշեռք

Սիրախաղի անուղղելի  սիրահարներ։ Այս փաստը  հաճախ գրավում է ոչ թե մարդկանց, այլ «խոզերին»։ Հետագայում իրենք կտանջվեն այդ խոզի հետ երկարատև և լուրջ հարաբերություններում  և ոչ մի կերպ չեն հեռանա, քանի որ չափազանց տատանվող են։ Նաև ալարկոտ։ Ավելի ալարկոտ, քան Կույսերը։ Իրենց ամենասիրած զբաղմունքը՝ քնել մինչ կեսօր և օրվա մնացած մասն անցկացնել անկողնում։

Կարիճ

Այո, Կարիճը արտաքնապես կարող է  փոքր-ինչ տխուր և խղճուկ թվալ, սակայն ներքուստ նա հիշաչար սոցիոպատ է։  Դուք երբեք չեք իմանա, որ իրենք ինչ-որ մեկի հետ Ձեզ ոչնչացնելու ծրագիր են մշակում։  Լավ կլինի, եթե Դուք պարզապես խուսափեք իրենց հետ շփումից։

Աղեղնավոր

Հայտնի Աղեղնավորներ՝ Մայլի Սարուս, Բրիթնի Սփիրս, Նիկկի Մինաժ։ Ի՞նչ ընդհանուր բան ունեն իրենք։ Երբ Մայլին հետույքն էր պտտացնում փոքրիկ սպիտակ հիմարի նման, երբ Բրիթնին սափրեց գլուխը և խելքը գցեց, երբ Նիկկին գրեց «գետնասնկի յուղը» ՝ սրանք անխոհեմ և անմիտ Աղեղնավորի գործողություններ են։ Աղեղնավորը սիրում է ասել « ես կրոնական չեմ՝ ես հոգևորական եմ»։ Ինչը որ ինքն իրենով հաճելի չէ։

Այծեղջյուր

Դուք փորձում եք հանել իրենց կաղապարից և տանել խնջույքի, սակայն իրենք շատ ամաչկոտ են։ Որպես կանոն, իրենք փախչում են և թաքնվում աշխատանքի մեջ։ Գրասենյակում բոլորը ծաղրում են իրենց։ Մի քանի ամիս անց, վերջապես, Այծեղջյուրը համաձայնվում է զբոսնել։ Դուք բարում խմիչք եք վերցնում և նստում։ Եվ․․․Ոչինչ։ Այծեղջյուրը պատվիրում  է ձկան ձողիկներ և հանքային ջուր։ Դա տարօրինակ է։ Դուք հասկանում եք, որ այլևս չարժե հրավիրել նրան , քանի նա չի ուզում։  Շփման առումով իրենք դատարկ էակներ են։

Աղբյուրը՝ Creu

24.09.16 | հասարակություն