Сайт продаётся (Կայքի վաճառք)!

Որքան խելացի են աղջիկները, այդքան մեծ է միայնակ մնալու հավանականությունը

Եթե դուք հիմար եք, ձեզ լուրջ չեն ընդունի, իսկ եթե դուք խելացի եք, ապա ձեզ չափից լուրջ կընդունեն: Ասես երկսայր սուր լինի: Գեղեցիկ գրավիչ կինը չպետք է խելացի լինի, իսկ ուժեղ բնավորությամբ կինը որպես սպառնալիք է ընկալվում տղամարդկանց համար:

121 բրիտանացիների մասնակցությամբ անցկացված հետազոտության արդյունքներից կարելի է եզրակացնել, որ կին/տղամարդ հարաբերություններում բարձր ինտելեկտով կանայք խնդրահարույց են համարվում: Ենթադրվում է, որ նրանց ինտելեկտը հարաբերություններում խնդիրներ կառաջացնի: Սակայն տղամարդկանց ինտելեկտի բարձր մակարդակը ոչ միայն խնդրահարույց չի համարվում, այլեւ ցանկալի է: Բայցեւայնպես այս կարծրատիպերը ու գենդերային նախապաշարմունքները չեն խոչընդոտում, որ բրիտանացիները կանանց ու տղամարդկանց հավասար համարեն:

Ռացիոնալ ու կիրթ կանանց արհամարհում են ու պատժում ինտելեկտի համար: Մինչդեռ այն կանայք, որոնք մեզ սովորեցնում են, մեզ օգնում են աճել ու ավելի լավը դառնալ, իրականում ավելի լավն են, քան այն աղջիկները, որոնք ի ցույց են դնում իրենց մարմինը: Իհարկե, շատ խելացի կանայք կան մենակ չեն ու ունեն սիրեցյալներ: Բայց ընդհանուր առմամբ բոլոր խելացի կանայք իրենց չափորոշիչներն ունեն ու շարունակ փնտրում են մի տղամարդու, որը կգնահատի նրանց: Նրանք մեծ ակնկալիքներ ունեն, նրանց չի բավարարում. «Այս տղամարդը վատը չէ» տարբերակը: Որտե՞ղ է այն տղամարդը, որը պետք է հասկանա ձեզ: Որտե՞ղ է այն տղամարդը, որը պետք է եւ զարմացնի, եւ թիկունք լինի ձեզ:

Կանայք մեր օրերում ավելի խելացի են դառնում, բայց տղամարդիկ խելացի կանանց այդքան էլ չեն աջակցում:

Տղամարդկանց մեծ մասը ուզում է ավելի լավը լինել հարաբերություններում: Տղամարդիկ սովոր են , որ կանայք միշտ պետք է ավելի վատը լինեն, զիջեն իրենց, ու երբ հանկարծ կանայք իրենց ավելի լավ են դրսեւորում, նրանք անմիջապես սպառնալիք են դառնում: Բարձրագույն կրթությամբ կանայք հիմա իրենց քանակով գերազանցում են բարձրագույն կրթություն ունեցող տղամարդկանց: Տղամարդիկ այս մրցակցությունում պատրաստ չեն զիջել առաջին տեղը ու հենց դա է կանանց միայնության պատճառը:

 

Աղբյուր՝ Creu

13.02.16 | հասարակություն | մոդա