Сайт продаётся (Կայքի վաճառք)!

Որոնք են իմաստուն եւ խելացի կանանց տարբերությունները

Խելացի կին լինելը շատ հեշտ է, բայց ընտանիքի երջանկությունը պահպանելու համար կինը պետք է իմաստուն լինի։ Իսկ ո՞րն է իմաստուն եւ խելացի կանանց տարբերությունները։

Խելացի կինը, նկատելով տղամարդու սխալը, անպայման կնախատի նրան եւ կնշի, որ զգուշացրել էր այդ մասին։ Իսկ իմաստուն կինը կսատարի եւ աջակցի տղամարդուն, իսկ հարկ եղած դեպքում կձեւացնի, թե ոչինչ չի նկատել։

Խելացի կինը ծայրահեղ իրավիճակներում սկսում է իր ձեռքը վերցնել ամեն ինչ եւ ամուսնուն սովորեցնել, թե ինչ է պետք անել։ Իսկ իմաստուն կինը ուղղություն ցույց կտա նրան եւ կխրախուսի նրա քայլերը։

Խելացի կինը երեխաներին՝ անկախ նրանց ցանկությունից, մաթեմատիկա կսովորեցնի։ Իսկ իմաստունը հաշվի կառնի երեխաների ունակություններն ու նախընտրությունները։

Խելացի կինը աշխատավայրում կփորձի լինել ամենախելացին ու անսխալականը։ Իսկ իմաստունը կփորձի ջերմ հարաբերություններ հաստատել բոլոր գործընկերների հետ։

Խելացի կինը իր խորհուրդներով կմիջամտի հասուն երեխաների կյանքին, իսկ իմաստուն կինը կաջակցի նրանց ցանկացած իրավիճակում՝ թույլ տալով երեխաներին կյանքի փորձ ձեռք բերել։

Խելացի կինն իր ազատության համար կպայքարի սկեսուրի դեմ, իսկ իմաստուն կինը գիտի ժպտալ, լուռ լսել, սիրով համաձայնել եւ անել այն, ինչ նա է ճիշտ համարում։

խելացի կինը ցանկանում է փոխել ամեն ինչ եւ ամենքին, իսկ իմաստունը կսկսի ինքն իրենից եւ մյուսներին կընդունի այնպիսին, ինչպիսին նրանք կան։

Խելացի կնոջ կարծիքով՝ երջանիկ է նա, ով ճիշտ է։ Իսկ իմաստուն կինը գիտի՝ ճիշտ է նա, ով երջանիկ է։

 

 

Աղբյուրը՝ Fit4brain

18.09.15 | հասարակություն | մոդա