Որոնք են թեյի օգտակար ու վնասակար հատկությունները (ֆոտո)

Շատերն են խոսում թեյի օգտակար հատկությունների մասին, սակայն նաև կարծիք կա, որ չափից դուրս թեյի օգտագործումը կարող է այնուամենայնիվ վնասակար լինել:

Թեյի օգտակար հատկությունները

Թեյն ունի հանգստացնող հատկություն, այն ակտիվացնում է նյութափոխանակությունը, կարգավորում է սրտի աշխատանքը, բուժում է անոթները, նորմալացնում է մարսողությունն ու նյարդային համակարգը:

Թեյն իր մեջ պարունակում օգտակար միկրոմասնիկներ, որոնք գրեթե չեն հանդիպում այլ սննդամթերքներում,  դրանք են` պղինձը, ֆտորը, երկաթը, մանգանը, ցինկը, կալցին:

Թեյը դանդաղեցնում է չարորակ ուռուցքների աճը, զգալիորեն նվազեցնում է քաղցկեղածին բջիջների առաջացումը:

Թեյի մեջ կան նաև ցինկ, որը չափազանց անհրաժեշտ է հղիներին:

Թեյը բարեկեցիկ ազդեցություն է ունենում բջիջների վրա, դանդաղեցնում է դրանց ծերացումը, դրանով իսկ երկարացնելով կյանքը:

Բացի այդ, թեյի տերևները երիտասարդեցնող ազդեցություն են ունենում ու այս առումով 18 անգամ գերազանցում են վիտամին E-ի հատկանիշները:

Թեյի վնասակար հատկությունները

Ջուրը եռացնելու ժամանակ մահանում են դրանում առկա ոչ միայն վնասակար, այլ նաև օգտակար նյութերը և արդյունքում ստացվում է մահացած ջուր:

Թեյն անհրաժեշտ է խմել թարմ վիճակում, հակառակ դեպքում 20 րոպե անց դրանում սկսվում է թթվեցման գործընթացը:

Եթե հաճախակի ու երկար ժամանակի ընթացքում սև թեյ խմել, ապա մարդու ատամները սկսում են դեղնավուն դառնալ: Իսկ մեծ քանակությամբ կանաչ թեյից քայքայվում է ատամի էմալը:

Թունդ թեյի մեջ մեծ քանակությամբ թեին (թեյի տերևներից ստացվող ալկալոիդ) ու կոֆեին է պարունակվում, այդ իսկ պատճառով էլ այն կարող է գլխացավ կամ անքնություն առաջացնել:

Թունդ թեյը նաև վատ է ազդում սիրտանոթային համակարգի վրա ու խթանում է մեծ քանակությամբ ստամոքսահյութի արտադրությանը:

Կանաչ թեյը կարող է փորկապություն առաջացնել:

Թեյը նաև արգելվում է խմել բարձր ջերմության ժամանակ, քանի դրանում առկա տեոֆիլինը լավ բարձրացնում է մարմնի ջերմաստիճանը:

Կանաչ թեյն արգելվում է հիպոտոնիկներին, քանի որ այն նվազեցնում է զարկերակային ճնշումը:

23.10.15 | ժողովածու | մեքենա քաղաքականություն