Сайт продаётся (Կայքի վաճառք)!

«Ոսկե գնդակ» մրցանակաբաշխության աստղերը (ֆոտոշարք)

12.01.16 - սպորտ

Շվեյցարիայի Ցյուրիխ քաղաքում մեկնարկել է «Ոսկե գնդակի» մրցանակաբաշխության միջոցառումները: Ուղիղ եթերը (Կարմիր գորգ) եւ ֆոտոշարքը ներկայացնում է ՖԻՖԱ-ն:

«Ոսկե գնդակի» հավակնորդների եզրափակիչ եռյակում են «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին, Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն եւ «Բարսելոնայի» բրազիլացի հարձակվող Նեյմարը: 

Աշխարհի լավագույն մարզիչի կոչմանը հավակնում են կատալոնացիներ Խոսեպ Գվարդիոլան («Բավարիա») ու Լուիս Էնրիկեն («Բարսելոնա») եւ Չիլիի հավաքականի գլխավոր մարզիչ Խորխե Սամպաոլին:

Տարվա լավագույն գոլի մրցանակի համար մրցում են Ալեսանդրո Ֆլորենցին («Ռոմա»), Վենդել Լիրան («Գոյանեզիա») եւ Լիոնել Մեսին («Բարսելոնա»):

Տարվա լավագույն կին ֆուտբոլիստի մրցանակին հավակնում են գերմանացի Սելիա Շաշիչը, ամերիկացի Կարլի Լլոյդը եւ ճապոնացի Այա Միյաման:

Կանանց ֆուտբոլում լավագույն մարզիչի հավակնորդներն են ԱՄՆ-ի հավաքականի գլխավոր մարզիչ Ջիլ Էլիսը, Ճապոնիայի հավաքականի գլխավոր մարզիչ Նորիո Սասակին եւ Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Մարկ Սեմփսոնը:

12.01.16 | սպորտ | Աստղագուշակ աստղերը