Сайт продаётся (Կայքի վաճառք)!

«Ոսկե գլոբուս-2016»-ի հաղթողները (ֆոտո)

Հունվարի 10-ին Հոլիվուդում կայացավ «Ոսկե գլուբուս» մրցանակաբաշխության 73-րդ արարողությունը: «Ոսկե գլուբուսն» անց է կացվում 1942թ.-ից:

Մրցանակները շնորհվում են 25 անվանակարգերում, որոնցից 14-ը՝ կինոյի ոլորտում, 11-ը՝ հեռուստաէկրաններին արժանիքների համար:

Սերիալում 2-րդ պլանի լավագույն դերասան՝ Քրիստիան Սլեյթեր, «Միստր Ռոբոտ» / «Мистер Робот»

Կատակերգությունում կամ մյուզիքլում լավագույն դերասան՝ Մեթ Դեյմոն, «Մարսեցին» / «Марсианин» (դիտել առցանց)

Դրամայում 2-րդ պլանի լավագույն դերասան՝ Սիլվեստր Ստալոնե, «Քրիդ. Ռոքիի ժառանգությունը» / «Крид: Наследие Рокки» (դիտել առցանց)

Լուսանկարում՝ դերասանն իր կնոջ և աղջիկների հետ

Կատակերգությունում կամ մյուզիքլում լավագույն դերասանուհի՝ Ջենիֆեր Լոուրենս, «Ջոյ» / «Джой» (դիտել առցանց)

«Լավագույն օրիգինալ երգ»՝ Սեմ Սմիթ (աջից), «Writing On The Wall», «007: Սպեկտր» / «007: Спектр» (դիտել առցանց)

Սերիալում լավագույն դերասանուհի՝ Ռեյչել Բլում, «Խելագար նախկին ընկերուհին» / «Чокнутая бывшая»

Մինի սերիալում լավագույն դերասանուհի՝ Լեդի Գագա, «Ամերիկյան սարսափ պատմություններ. հյուրանոց» / «Американская история ужасов: Отель»

«Դրամայում 2-րդ պլանի լավագույն դերասանուհի»՝ Քեյթ Ուինսլեթ, «Սթիվ Ջոբս» / «Стив Джобс»

Մինի սերիալում լավագույն դերասան՝ Օսկար Այզեկ, «Ցույց տվեք ինձ հերոսին» / «Покажите мне героя»

Դրամայում լավագույն դերասան՝ Լեոնարդո ԴիԿապրիո, «Փրկվածը» / «Выживший» (դիտել առցանց)

Դրամայում լավագույն դերասանուհի՝ Բրի Լարսոն, «Սենյակը» / «Комната»

Հեռուստասերիալում լավագույն դերասան՝ Ջոն Հեմմ «Խելագարները» / «Безумцы»

Հեռուստասերիալում լավագույն դերասանուհի՝ Տարաջի Հենսոն, «Կայսրություն» / «Империя»

11.01.16 | ժողովածու