Сайт продаётся (Կայքի վաճառք)!

Ոչ քաղցր դիետա

Այս դիետան հիմնված է բնական մթերքի օգտագործման վրա: Հիմնական շեշտը դրվում է շաքարի բացառման վրա, ինչպես նաեւ սպիտակ ալյուրի եւ դրանից պատրաստված ուտեստների, որոնք օրգանիզմում շատ արագ գլյուկոզայի են վերածվում: Բացառվում են նաեւ կիսաֆաբրիկատները եւ վերամշակված մթերքները. դրանցում բացակայում են անհրաժեշտ սննդանյութերը, որոնք պիտի լինեն սննդում օգտագործվող բոլոր մթերքներում: 

Խորհուրդ է տրվում ավելի շատ միրգ եւ բանջարեղեն ուտել, ձավարեղեն, արմատապտուղներ՝ ոչ ճարպոտ, օգտակար նյութերով հարուստ բնական մթերքներ: Բնական մթերքների ընտրությունը ձեզ թույլ կտա նիհարել, առանց հոգնածություն զգալու եւ վիտամինների պակաս չունենալով: 

Նախաճաշ

Վարսակ (կամ այլ շիլա) ջրով, չամիչով եւ խնձորի հյութով:

2-րդ նախաճաշ

Բանջարեղենով խիտ ապւոր, մի կտոր հաց: 

Ճաշ

Կարտոֆիլից, դդումից եւ գազարից բանջարեղենի ռագու՝ գորշ բրնձի կամ այլ ձավարեղենի հետ  (կամ 200 գ խաշած միս, տավարի գուլյաշ՝ բանջարեղենի խավարտի հետ, խաշած լոբի՝ բանջարեղենով):

Ընթրիք

Խնձոր կամ նարինջ: Ցանկության դեպքում՝ մի բուռ ընկույզ կամ արեւածաղկի սերմեր: 

Աղբյուրը` Dieta.ru

14.04.16 | հասարակություն