Ողջ գիշեր ընթացել և այժմ էլ շարունակվում են ձնամաքրման աշխատանքները

Փետրվարի 23-ի գիշերվանից վերսկսված տեղումներին զուգահեռ` «Սանիթեք» ընկերության, մայրաքաղաքի վարչական շրջանների կոմունալ ծառայությունների մեքենասարքավորումներով իրականացվում են ձյան մաքրման աշխատանքներ:

 

Նկատի ունենալով տեղումների համեմատաբար քիչ քանակը՝ գործընթացը միաժամանակ կազմակերպվել է ինչպես գլխավոր ու երկրորդական փողոցներում, այնպես էլ մայթերին ու բակային տարածքներում: Փողոցների երթևեկելի գոտիները ըստ անհրաժեշտության մշակվում են նաև աղի և ավազի խառնուրդով: Տեղերում աշխատանքների ընթացքը վերահսկում են վարչական շրջանների ղեկավարները, Երևանի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչությունը և օպերատիվ շտաբը: Առավոտյան մայրաքաղաքում փակ փողոցներ չեն եղել: Ձնամաքրման աշխատանքներն այժմ էլ շարունակվում են:

 

 

 

23.02.17 | քաղաքականություն