Ողբերգական դեպք Խարբերդում. 2 ժամից ավելի է փրկարարները որոնում են փլատակների տակ մնացած քաղաքացուն

26.09.17 - վիդեո

Արդեն 2 ժամից ավելի է Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության մեծ թվով փրկարարներ Խարբերդի ամառանոցների 11-րդ փողոցի տներից մեկում առաջացած փլուզման վայրում քաղաքացիների հետ որոնողական աշխատանքներ են կատարում` հայտնաբերելու համար փլատակների տակ մնացած քաղաքացուն: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը` օպերատիվորեն ժամանել են Երևանի 1-03 շտապօգնության թիվ 41 և 44 հերթապահ խմբերը, ինչպես նաև ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը` փրկարար ծառայության կապիտան Գարրի Արմաղանյանի գլխավորությամբ:

News Video ►

26.09.17 | վիդեո