Сайт продаётся (Կայքի վաճառք)!

Ոգելից խմիչքն ու կնոջ բնավորությունը

Իսկ դուք գիտե՞ք, որ կնոջ բնավորությունը կարելի է որոշել ըստ նրա նախընտրած ոգելից խմիչքի:

Օղի խմում են ամուր բնավորությամբ կանայք՝ ուժեղ ու կամային: Նրանք չեն թաքցնում իրենց ցանկությունները ու շատ դանդաղ են հարբում:

Կոնյակը միջին տարիքի կանանց ըմպելիք է, որոնց պետք է տաքություն, հոգատարություն ու քնքշանք: Նման կնոջն ավելի շատ ուշադրություն հատկացրեք, փորձեք հասկանալ նրան , ու նա ձեզ հավերժ կսիրի: Հարբում է շատ արագ, բայց կարողանում է պահպանել իր աննկարագրելի հմայքը:

Շամպայն նախընտրում են ծիծաղկոտ ու ուրախ կանայք: Նման կանայք դեմ չեն ամուսնանալ մի մարդու հետ, ով իրենցից մեծ է: Նրանք երբեմն դավաճանում են իրենց ամուսիններին ու հարբում են գրեթե վայրկենապես:

Վիսկի խմում են ինքնավստահ ու առանց բարդույթների կանայք: Խմելուց հետո կարող են խենթություններ անել՝ անկանխատեսելի լինել: Հարբում են արագ ու առավոտյան չեն սիրում հիշել նախորդ օրվա իրադարձությունները, ինչը նրանց դեպքում գուցե եւ լավ է…

Թեքիլան արտասովոր, պայթյունավտանգ կանանց համար է: Նրանք կարող են բուռն ու վտանգավոր լինել, եթե շատ հարբած են, չնայած մի քանի բաժակից հետո սովորաբար վայրկենապես «անջատվում են»

Ռոմ կոլան՝ փորձարկումներ սիրող կանանց սիրելի ըմպելիքն է: Նրանք դեռ չհարբած՝ արդեն սթափվում են ու հաճախ հեռանում են անգլիական ձեւով: Մի խոսքով լրիվ անկանխատեսելի են՝ չես ձանձրանա:

Ջին տոնիկ. այս ըմպելիքը նախընտրող կանայք սիրում են խելացի դեմքի արտահայտություն անել ու դատել այնպիսի բաների մասին, որոնցից գաղափար անգամ չունեն: Հարբում են արագ ու առավոտյան չեն կարողանում հիշել, թե ինչ է կատարվել իրենց հետ:
Կարմիր գինին սիրում են զգացմունքային, կրքոտ բնավորությամբ կանայք: Արտաքուստ կնը կարող է զուսպ թվալ, բայց ներսում փոթորիկներ են մոլեգնում: Հարբում են դանդաղ, ճաշակով: Թեթեւակի հարբած վիճակում անկրկնելի գրավիչ են…

Սպիտակ գինին նախընտրում են զուսպ, իրենց գինն իմացող, սառն ու հաշվենկատ աշխարհիկ կենսակերպ սիրող կանայք: Նրանք միշտ սթափ են մնում ու շատ զգուշավոր են իրենց արարքներում: Այդ կանայք հրաշալի զրուցընկերներ են, բայց հակառակ սեռի ներկայացուցիչներին վանում են իրենց արտաքին սառնությամբ, որի հետեւում երբեմն կրքոտ բնավորություն է թաքնված:

Լիկյորները «քաղցր» կանանց համար են, որոնք նախընտրում են տնային կենսակերպը: Նրանք լավ խոհարարներ ու տնային տնտեսուհիներ են: Սիրում են թանկարժեք նվերներ ու կատվի նման քնքուշ են: 

Գարեջուրը «առանց ավելորդ պահանջների» կանանց համար է: Այդ կանայք հրաշալի «տղերք» են: Նրանք հետ հաճելի է խորհդրակցել: Նրանք անփոխարինելի ընկերներ են աշխատավայրում: Ինչպես ասում են՝ նման կնոջ հետ սարսափելի չէ հետախուզության գնալ, թիկունքն ապահովված կլինի:

Աղբյուրը՝ allaboutourladies.ru

22.01.16 | հասարակություն