Сайт продаётся (Կայքի վաճառք)!

Ո՞ւր է կորում ձեր կենսական ուժը

1. Անավարտ, մինչեւ վերջ չհասցված գործեր: Ամեն անգամ, երբ որեւէ գործ ես նախաձեռնում, ինչ-որ բան սկսում ես, բայց մինչեւ վերջ չես հասցնում, միայն նյութական ռեսուրսներ չէ, որ վատնվում են: Հոգեկանի մեջ, ինչպես համակարգչում, կախված է մնում չփակված գործընթացը, որը չի գիտակցվում, բայց անընդհատ ուշադրություն եւ ուժեր է կլանում: Այդ թվին են դասվում` խոստում տալը եւ չկատարելը, պարտք վերցնելը, գործ սկսելը եւ թողնելը, ուժերից վեր գործեր ստանձնելը:  

2. Ուրիշներին եւ ինքդ քեզ խաբելը: Երբ մարդը խաբում է, ստիպված է լինում մեծ քանակությամբ էներգիա ծախսել հորինովի կերպարները պահպանելու համար: Բացի այդ, աղավաղվում է կոկորդի եւ սրտի չակրաների միջեւ հոսքը: Այդ պատճառով ասում են  «հոգին աղավաղել»: Այն իրոք աղավաղվում է: Ի՞նչը պետք է արմատախիլ անել. երկերեսանիությունը, ինքնախաբեությունը, փորձերը երեւալու այն, ինչ չես:  

3. Վիրավորանքները, ներփակվածությունը եւ ինքնամեկուսացման բոլոր այլ ձեւերը: Մարդը էներգետիկ բաց համակարգ է: Եվ եթե այն մեկուսացնում են, սկսում է թուլանալ:  Ճիշտ այնպես, ինչպես քաղաքի, նավահանգստի, երկրի շրջափակման ժամանակ է լինում: Հերիք է որեւէ օբյեկտ շրջափակել ֆիզիկապես, տնտեսապես կամ նույնիսկ տեղեկատվական առումով, եւ այն սկսում է շունչը փչել:  

Ե՞րբ է դա տեղի ունենում. երբ հրաժարվում ես ազգակցական կապերից, մոռանում ես նախնիներիդ, արհամարհում ես հարազատ երկիրդ եւ Հայրենիքդ, մարդկանցից, կյանքից կամ ուրիշ ինչ-որ բանից վիրավորված լինելուց: Աստծու կամ մշակութային էգրեգորի հետ կապը կորցնելը եւս էներգիայի կորուստ է: 

4. Վախը, անվստահությունը, անտեղի թշնամությունը:  Վախի եւ անվստահության հետեւանքով տեղի է ունենում նույնը, ինչ վիրավորանքի դեպքում: Բացի այդ, իզուր վատնվում են էներգիայի պաշարները, չէ՞ որ օրգանիզմը միշտ պատերազմի ռեժիմում է եւ պատրաստ է մարտնչել կամ փախչել: Դա ուժասպառ է անում: 

5. Ֆիզիկական, հուզական կամ տեղեկատվական գերբեռնվածությունը կամ ֆիզիկական վարժությունների եւ բնության հետ շփումների պակասը, գերպաղումը: Երբ մարդն իրեն բեռնում է չափից մեծ աշխատանքով կամ ապրումներով, դա եւս արագ վատնում է նրա ուժերը:   Ուղեղի կողմից տեղեկատվությունը մշակելու համար շատ էներգիա է ծախսվում, մակերիկամների հորմոններն իզուր վատնվում են սին ապրումների վրա, ինչը երիկամային անբավարարության է հանգեցնում: 

6. Սխալ եւ անբավարար քունը: Եթե քնեք սխալ ժամի եւ քիչ, օրգանիզմը չի կարող քնի մեջ լիարժեքորեն վերականգնել իր ուժերը: 

Թունանյութեր են կուտակվում, խախտվում են կենսառիթմերը, ուղեղը գերբեռնվում է չյուրացված տեղեկություններով: 

7. Չափից շատ ուտելը, ալկոհոլով, ծխախոտով, թմրանյութով թունավորումը: Դա օրգանիզմին ստիպում է ռեսուրսները ծախսել վնասազերծման եւ թունանյութերի դուրս բերման վրա:  Չափազանց հոգնեցնում է նյարդային համակարգը, երիկամները եւ աղիները:  

8. Ավելորդ զրույցները, ներքին երկխոսությունը մտքում, փութագարությունը: Ձեզ դա կարող է աննշան թվալ, բայց իրականում խոսքի վրա հսկայական քանակությամբ էներգիա է ծախսվում, հաճախ` իզուր:  Դա ավելի զգալի է դառնում լռելուց հետո: 

 9. Հիվանդությունները, չբուժված վնասվածքները եւ էներգիայի արտահոսքի ցանկացած ձեւ, արտաքին վնասակար հանգամանքները, մակաբույծները եւ էներգետիկ վամպիրները: Դրանց թվին են դասվում տհաճ եւ վնասակար մարդիկ շրջապատում, պաթոգեն գոտիները, արդյունաբերական աղտոտվածությունը, տարբեր տեսակի վնասվածքները:  

10. Էներգիայի վատնման ամենահզոր ուղին սեռական ավելորդություններն են: Սեքսի ոլորտում ցածր մշակույթը եւ տեղի ունեցող գործընթացները չընկալելը հանգեցնում է նրան, որ մարդը գերլարում է իր պաշարները` իրեն ուժասպառ անելով սերմնահեղուկի հաճախակի կորուստներով: Դրանց վերականգնման վրա հսկայական քանակությամբ էներգիա է ծախսվում:

Աղբյուրը՝ Creu

24.03.16 | հասարակություն