Ո՞րն է իդեալական դիետան

Ըստ դիետոլոգների՝ իդեալական դիետան պետք է.

1 . Հավասարակշռված լինի: Նիհարելու դիետան պետք է ներառի բանջարեղեն, մրգեր, հատիկներ, ոչ յուղոտ միս ու կաթնամթերք, փոքր քանակությամբ բուսական յուղեր: Ընդ որում, սնունդը պետք է լինի հաճախ ու քիչ-քիչ, օրական 4-6 անգամ (3 հիմնական ճաշի ժամերը եւ 1-3 անգամ թեթեւ բաներ ուտելը)

2. Միայն բնական մթերքներից կազմված լինի։

3. Լինի բազմազան ու համեղ: Հակառակ դեպքում դիետա պահելը բարդ կլինի. ըստ վիճակագրության դեպքերի 86 տոկոսում խիստ դիետաներն ավարտվում են վաղաժամ ընդհատումներով կամ էլ դիետայի ավարտից հետո կալորիաների պակասը լրացնելով:

4. Պարունակի առնվազն 1100-1200 կկալ՝ կանանց համար եւ 1300-1400 կկալ՝ տղամարդկանց: Սննդի կալորիականության ավելի կտրուկ կրճատումը դանդաղեցնում է նյութափոխանակությունը, ինչն էլ իր հերթին քաշի է՛լ ավելի մեծ ավելցուկ է առաջացնում դիետան ավարտելուց հետո:

5. Ապահովի սպիտակուցների բավարար քանակություն: Շատ կարեւոր է չկրճատել սննդակարգում փոխարինելի ու անփոխարինելի ամինաթթուները, որոնք կարգավորում են օրգանիզմի բազմաթիվ գործընթացներ ՝ նյութափոխանակությունը, մաշկի ու մազերի վիճակը, ուղեղի աշխատանքը, մկանային հյուսվածքի պահպանումը, նաեւ հենց քաշի նվազումը:

6. Պարունակի ճարպերի նվազագույն քանակություն: Չնայած ճարպերի ավելցուկը գիրանալու պատճառ է դառնում, բայց դրանց պակասն էլ առողջության վրա է կործանարար ազդեցություն թողնում: Ճարպերը կարեւոր դեր են կատարում մարսողության մեջ ՝ օրինակ մի շարք վիտամիններ առանց ճարպերի չեն յուրացվում:

7. Բավարար քանակության բջջանյութ ու վիտամիններ պարունակի: Որպես կանոն այս պայմանը կարելի է ապահովել, ներառելով շատ բանջարեղեն ու միրգ ( սեզոնային ): Բացի ամենայնից՝ բջջանյութն օգնում է կշտանալ, եւ անընդհատ քաղցածություն չզգալ:

8. Խմելու ճիշտ ռեժիմ ընդգրկի: Կարեւոր է օրական 1 կգ-ի համար մոտավորապես 30 մլ ջուր խմել, իսկ շոգ եղանակին ՝ ավելի շատ: Ուտելուց առաջ մեկ բաժակ սովորական կամ հանքային ջուրը օգնում է կարգավորել մարսողությունը ու նյութափոխանակությունը:

9. Մարդուն սովորեցնի ճիշտ սնվել , աչքաչափով հաշվել սննդի չափաբաժնի կալորիականությունը, խթանի համեղ ու ճիշտ սնվելու ցանկությունը նաեւ դիետան ավարտելուց հետո:

10 Համադրվի ֆիզիկական ծանրաբեռնվածության հետ: Ամենեւին էլ պարտադիր չէ մարզասրահ հաճախել (համենայնդեպս սկզբնական շրջանում): Սկսեք արագ քայլքով զբոսանքներից, մարզանքից (մկանների բոլոր խմբերի համար մշակված վարժություններից) պարից, լողից, ու այլ մարզաձեւերից, որոնք ձեզ դուր են գալիս ու որոնցով դուք պատրաստ եք զբաղվել ամբողջ կյանքում:

Աղբյուրը՝ Dieta.ru

23.02.16 | հասարակություն | մեքենա