Сайт продаётся (Կայքի վաճառք)!

Ո՞վ է Ռիհանայի, Ջասթին Բիբերի, Մայլի Սայրուսի դաջվածքների հեղինակը

Հավանաբար շատերը չգիտեն Քեյթ “Bang Bang” ՄաքՔարդիի անունը, բայց գրեթե ամեն օր տեսնում են նրա աշխատանքները։ Նա իր «ստորագրությունն է» թողնում համաշխարհային այնպիսի աստղերի մարմնիններին, ինչպիսիք են Ռիհանան, Ջասթին Բիբերը, Մայլի Սայրուսը, Կարա Դելեւինը, Ջորդան Դանը, Ռիտա Օրան եւ այլոք։

Սակայն շուտով տատուի վարպետի մասին կիմանան շատ շատերը, քանի որ 29-ամյա Քեյթը հրապարակելու է իր առաջին գիրքը՝ «Bang Bang: My Life in Ink»։ Գրքում նա պատմելու է, թե ինչպես է սկսել զբաղվել այս գործով, ինչ հաջողություններ է գրանցել, ինչպես նաեւ ներկայացնելու է տատուի էվոլյուցիան նորաձեւության աշխարհում։

Քեյթը խոստովանել է, որ իրեն մեծ հաջողություն է բերել Կարա Դելեւինի մարմնի առյուծի դաջվածքը։ Դրանից հետո նրա Instagram-ի էջին հետեւողների թիվը կտրուկ աճել է։

Սակայն նա աշխարհում ամենահայտնի տատուի վարպետներից մեկը դարձավ Ռիհանայի ատրճանակը դաջելուց հետո։ Նրանք արդեն սկսեցին հրավիրել եւ հարցազրույցներ վերցնել CNN-ից եւ MTV-ից։

«Երբ արեցի Ռիհանայի ատրճանակի դաջվածքը, ես իմացա, թե ինչ է մամուլը»,-կատակել է երիտասարդ, բայց իր գործում հմուտ վարպետը։

Ի դեպ, Ջասթինի դաջվածքը Քեյթն արել է օդանավի մեջ՝ չնայած ինքնաթիռն այնքան էլ հարմար վայր չէ մարմինը դաջելու համար։

 

Աղբյուրը՝ VOGUE

Պատրաստեց՝ Յանա

 

08.11.15 | հասարակություն