Շփման գծում իրավիճակի կտրուկ սրման առնչությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը

 

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ դեսպան Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) և Ռիչարդ Հոգլանդը (ԱՄՆ) տարածել են հայտարարություն են, որում մասնավորապես ասված է.

«ՀՀ-ի և Ադրբեջանի պաշտպանության նախարարների, ինչպես նաև այլ աղբյուրների զեկույցների համաձայն՝ փետրվարի 25-ի վաղ առավոտյան շփման գծում հրադադարի ռեժիմի պահպանման կոպիտ խախտում է եղել, ինչի հետևանքով զոհեր են եղել: Մի քանի դի մնացել է չեզոք գոտում: Կողմերն իրար են մեղադրում հարձակման մեջ: 

Համանախագահները կոչ են անում կողմերին ծանր զինատեսակները, որոնք ավելի վաղ մոտեցրել էին շփման գծին, վերադարձնել իրենց նախկին դիրքեր, և թույլ տալ դուրս բերել զոհվածների դիերը, ըստ նախօրեին ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի միջնորդությամբ ձեռք բերված համաձայնության:

Համանախագահները նաև կողմերին հիշեցնում են ուժի կիրառումից զերծ մնալու իրենց պարտավորվածությունների մասին»:

 

26.02.17 | քաղաքականություն