Շվեյցարիայում փորձել են աճուրդի հանել Հ. Այվազովսկու` խորհրդային տարիներին գողացված կտավը

Շվեյցարիայի KOLLER աճուրդում փորձել են վաճառքի հանել Հովհաննես Այվազովսկու կտավներից մեկը, որը Մոսկվայի Դմիտրևյան կրեմլից գողացվել է 1976 թվականին:

«Տեսարան դեպի Ռևել» (օրիգինալ անվանումը՝ «Ծով») կտավն Այվազովսկին ստեղծել է 1845 թվականին: Ինտերպոլի և շվեյցարական ոստիկանության համագործակցության արդյունքում ավելի քան 1 միլիոն նախնական արժեք ունեցող նկարը հանվել է աճուրդից: Այժմ աշխատանքներ են տարվում նկարը Ռուսաստան վերադարձնելու ուղղությամբ:

 

Mamul.am

 

29.09.17 | քաղաքականություն