Сайт продаётся (Կայքի վաճառք)!

Շվեյցարացի բժիշկների դիետան

Բոլորին, ովքեր ցանկանում են նիհարել, շվեյցարացի դիետոլոգները խորհուրդ են տալիս ամեն ամիս մեկ շաբաթվա ընթացքում հետեւել սննդի հետեւյալ պլանին. 

Նախաճաշ (ընտրեք տարբերակներից մեկը):

1. մեկ բաժակ կաթ, ձու, 50 գ սեւ հաց (մոտավորապես 2 կտոր),

2. կաթով սուրճ, 100 գ ոչ ճարպոտ ազդրի միս, 50 գ սպիտակ հաց,

3. կաթով սուրճ, 2 թերխաշ ձու, 100 գ հաց, բողկ: 

Երկրորդ նախաճաշ. 

1. խնձոր (100 գ),

2. 100 գ բանջարեղենի հյութ,

3. մրգեր (100 գ):

Ճաշ.

1. 200 գ խաշած կամ առանց յուղի տապակած գայլաձուկ (կամ այլ ոչ ճարպոտ ձուկ), 100 գ ճարպոտ աղցան, 100 գ խաշած կամ խորոված կարտոֆիլ, գազարի հյութ,

2. մածուն, առանց յուղի պատրաստված տավարի բիֆշտեքս (200 գ), 100 գ խաշած կարտոֆիլ՝ մաղադանոսով, թթու կաղամբ, բողկ, 

3. 250 գ առանց յուղի պատրաստված հավ, 100 գ խորոված կարտոֆիլ, հում գազարից աղցան, սպանախ, բանջարեղենի հյութ:  

 

Ընթրիք. 

1. ոչ ճարպոտ պանիր, կաթ, 100 գ լոլիկով կամ բողկով աղցան, 50 գ հաց խոշոր աղացած ալյուրից, առանց շաքարի թեյ,

2. 100 գ լցոնած ձուկ, 50 գ կանաչ աղցան կամ եղերդակ, 50 գ հաց կամ բուլկի, մասուրի թուրմ։

3. 100 գ կաթով բացած կաթնաշոռ, կանաչ սոխ, եղերդակ կամ հազար, 50 գ հաց կամ բուլկի, տոմատի հյութ:

Սննդակարգը հաշվեկշռված է եւ բավականին քանակությամբ սպիտակուց, ճարպեր եւ ածխաջրեր է պարունակում: Սննդի բավարար կալորիականությունը եւ բազմազանությունը թույլ են տալիս այն խորհուրդ տալ երկարաժամկետ կիրառության համար: Սակայն եթե դուք խրոնիկ լուրջ հիվանդություններ ունեք, արժե խորհրդակցել բժշկի հետ

 

Աղբյուրը` Dieta.ru

20.06.16 | հասարակություն