Сайт продаётся (Կայքի վաճառք)!

Շոկոլադե դիետա

Շոկոլադե դիետան շատ քիչ կալերիականություն ունի, եւ այն օգտակար նյութեր քիչ է պարունակում: Օրվա ընթացքում պետք է ուտել շոկոլադե 2 սալիկ:

Շոկոլադե սալիկները պարզ ածխաջրեր են պարունակում, ինչի արդյունքում արյան մեջ գլյուկոզայի մակարդակը շատ արագ բարձրանում է: Սակայն դրա հետ մեկտեղ, այն ազդում է տրամադրության վրա եւ անընդհատ ուտելու ցանկություն է առաջանում: Եվ արդյունքում դուք ավելի շատ սնվելու եւ ավելի մեծ քանակությամբ քաղցրավենիք օգտագործելու պահանջ եք զգում:

Այսպիսով, օրվա ընթացքում պետք է ուտել մուգ շոկոլադե 2 սալիկ (40գր), ինչպես նաեւ սնվելուց 3 ժամ անց խմել 2 բաժակ ոչ յուղալի կաթով սուրճ:

Չնայած այս դիետան չպետք է երկար պահել, քանի որ նման սննդակարգը կարող է բացասական հետեւանքներ ունենալ առողջության վրա, այն ունի նաեւ առավելություններ: Կակաոն նվազեցնում է խոլեստերինի մակարդակը եւ բարելավում է իմունային համակարգը: Բացի այդ, շոկոլադը հարուստ է հակաօքսիդանտներով, ինչպես նաեւ դրական է ազդում սիրտ-անոթային համակարգի աշխատանքի վրա:

 

Աղբյուրը՝ Dieta.ru

04.04.16 | հասարակություն