Շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքների գրանցման գործընթացը հանրությանն ավելի հասանելի կդառնա

 

Հավանության է արժանացել ««Շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքների գրանցման  մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությունը:

Նախագծի ընդունման դեպքում հիմնական ակնկալվող արդյունքը ՀՀ ամբողջ տարածքում շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքների գրանցման գործընթացը հանրությանը հասանելի դարձնելն է: Օրինագծով նախատեսվում է, որ սպասարկման գրասենյակի գործառույթներ իրականացնեն նաև ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունը կամ գործակալության տարածքային գրասենյակները: Առաջարկվող կարգավորումը նպատակ է հետապնդում  զարգացնել  ապահովված իրավունքների գրանցման համակարգը՝ գրանցման գործընթացը հանրությանն ավելի հասանելի դարձնելու միջոցով:

28.09.17 | քաղաքականություն | ֆուտբոլ