Сайт продаётся (Կայքի վաճառք)!

Նպատակասլաց տղամարդիկ. ովքեր են նրանք

Եթե կանացի առողջության համար կարեւոր է, որ աշխատանքը հաճույք պատճառի, ուժեր չխլի եւ միայն ուրախություն բերի, տղամարդկանց թույլատրելի է աշխատել ընտանիքի նյութական ապահովության համար, իրենց գործունեության նկատմամբ առանձնապես երջանիկ զգացմունքներ չունենալով:  Երբ տղամարդն ապահովում է ընտանիքին,  նրա ֆիզիկական համառ աշխատանքը նրան տղամարդկային շատ ուժ է տալիս, ամրապնդում է տղամարդկային որակները` պատասխանատվությունը, նպատակասլացությունը, նախաձեռնողականությունը եւ այլն: Համապատասխանաբար աճում են նրա կնոջ հարգանքը եւ սերը: 

Տղամարդու համար կարեւոր է կյանքում բարձր նպատակ ունենալը: Երբ տղամարդը կենտրոնանում է բացառապես կնոջ վրա, ամեն ինչ անում է միայն հանուն նրա, կորցնում է տղամարդկային հորմոնը` տեստոստերոնը եւ կանացի հորմոն է ձեռք բերում` օքսիտոցին, նրանում աստիճանաբար կորում են տղամարդկային որակները` առաջնորդության ձգտումը, ուշադրությունը, կենտրոնանալու կարողությունը, նպատակներ դնելու եւ դրանց հասնելու կարողությունը: Այդ պատճառով տղամարդու համար կարեւոր է ընտանիքից դուրս, համընդհանուր բարօրությանն ուղղված գործունեություն ունենալը: Եվ որքան ավելի բարձր եւ մասշտաբային լինի նպատակը, այնքան մեծ բարձունքների կկարողանա հասնել տղամարդը:  

Եթե կանացի առողջության համար կարեւոր է, որ աշխատանքը հաճույք պատճառի, ուժեր չխլի եւ ուրախություն բերի, տղամարդու համար թույլատրելի է աշխատել ընտանիքի նյութական ապահովության համար, իր գործունեության նկատմամբ առանձնապես երջանիկ զգացմունքներ չունենալով: Երբ տղամարդն ապահովում է ընտանիքին, նրա ֆիզիկական համառ աշխատանքը նրան տղամարդկային շատ ուժ է տալիս, ամրապնդում է տղամարդկային որակները`  պատասխանատվությունը, նպատակասլացությունը, նախաձեռնողականությունը եւ այլն: Համապատասխանաբար աճում է կնոջ սերը եւ հարգանքը նրա հանդեպ: 

Որքան ավելի շատ ժամանակ է տղամարդն անցկացնում տանը, այնքան քիչ տղամարդ է մնում նրա մեջ: Տունը կնոջ գործունեության ոլորտն է եւ եթե տանը երկար մնալը կնոջն ուժեր է տալիս, տղամարդուն զրկում է, ճիշտ ինչպես սոցիալական միջավայրում, աշխատավայրում երկար մնալը կնոջը զրկում է ուժից, տղամարդուն օժտում է դրանով: Այդպես են կառուցված մեր օրգանիզմները: 

Եթե տղամարդը դեռեւս չի գտել կյանքում իր տեղը, պետք է հասկանա, որ տանը լինելով` հաստատ չի գտնի, ընդհակառակը` պասիվ վիճակում մնալով նա ամեն օր միայն կկորցնի ոգեւորությունը եւ տղամարդկային որակները, որոնք թույլ են տալիս հասնել նպատակին: Այդ պատճառով տղամարդը պետք է որսա ցանկացած տարբերակ, ցանկացած եղանակով ձգտելով սոցիալապես ակտիվ մնալ: Հետագայում կգա նաեւ սեփական առաքելության, կյանքում սեփական դերի ընկալումը:     

Տղամարդկային առողջության համար կյանքում մասշտաբային նպատակից բացի կարեւոր  է նաեւ տղամարդ ընկերների մտերիմ շրջանակի հետ շփումը: Երբ նա շփվում է միայն կնոջ հետ, նրանում տարրալուծում է իր տղամարդկային հիմքը: Այն վերականգնում է տղամարդկային ընկերախմբերում կամ միայնության մեջ: Կարեւոր է տղամարդուն երբեմն թողնել ընկերների մոտ կամ միայնության մեջ, որպեսզի կարողանա լցվել եւ վերադառնալ` նույնքան սիրող…

 

Աղբյուրը` Creu

 

15.06.16 | հասարակություն | ֆուտբոլ