Сайт продаётся (Կայքի վաճառք)!

Նոր նշանակումներ և կոչումների շնորհում ԱԻՆ-ում

ՀՀ ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանի հրամանով նախարարության համակարգում կատարվել են մի շարք նոր նշանակումներ` ՀՀ ԱԻՆ ՓԾ աղետների բժշկության կենտրոնում, Քաղաքացիական պաշտպանության և Երևանի փրկարարական վարչություններում, ՀԱԷԿ-ի պահպանության հատուկ հրշեջ ջոկատում, ինչպես նաև Արագածոտնի, Արարատի, Գեղարքունիքի, Կոտայքի, Շիրակի, Վայոց ձորի, Տավուշի ու Լոռու մարզի հրշեջ-փրկարարական ջոկատներում:

 






Նախարար Դ. Տոնոյանի այլ հրամաններով` ՀՀ ԱԻՆ Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնի պետի տեղակալ Վահան Ռշտունուն շնորհվել է փ/ծ գնդապետի, իսկ ՓԾ կադրերի վարչության կազմակաերպչական բաժնի ավագ հրահանգիչ Աննա Ալեքսանյանին և Գեղարքունիքի ՄՓՎ հատուկ ջրափրկարարական ջոկատի հրամանատարի տեղակալ Արսեն Առաքելյանին ՝ փ/ծ փոխգնդապետի կոչում: 

 

23.06.17 | քաղաքականություն | քաղաքականություն