Նոր միտում՝ անփայլ մանիկյուր

Անփայլ մանիկյուր ստանալը նույնքան հեշտ է, որքան դասականը: Եղունգների համար լաք արտադրող ապրանքանիշների մեծ մասն արդեն թողարկում է նաեւ անփայլ թոփեր. պարզապես եղունգներդ ներկում ես հասարակ լաքով, իսկ հետո վրայից հատուկ շերտ քսում, որը չորանալուց հետո վերացնում է ավելորդ փայլը:

Դասական միագույն

Անփայլ միագույն մանիկյուրը ոճային եւ միեւնույն ժամանակ լակոնիկ տեսք ունի: Եթե դու նեյլ-արթի սիրահար չես, ապա այդ տարբերակը քեզ համար է:

Գրադիենտ

Բաց երանգից սահուն անցումը մուգին տեղին է ոչ միայն սովորական մանիկյուրի դեպքում՝ անփայլ գրադիենտը նույնքան գեղեցիկ է:

Փայլերով

Եթե հասարակ անփայլ մանիկյուրը քեզ ձանձրալի է թվում, ուրեմն փորձիր եղունգների դիզայնը բազմազան դարձնել փայլերի օգնությամբ։ Կարեւորը չափը չանցնելն է:

Անփայլ- փայլուն ֆրենչ

Մանիկյուրի եւս մեկ արդիական դիզայն՝ ֆրենչ, որն արվում է փայլուն եւ անփայլ շերտերի համադրությամբ: Պարզապես եղունգների ծայրերը ներկում ես սովորական թոփով՝ անփայլ շերտի վրայից: Հեշտ եւ գեղեցիկ:

Աղբյուրը՝ Cosmo

19.02.16 | հասարակություն