Նոր գաջետ, որը կանխում է մեջքի ցավը (ֆոտո, վիդեո)

Alex-ը սարք է, որը կոչված է հետևել իր տիրոջ կեցվածքին: Հատուկ դիզայնի շնորհիվ՝ այն կարող է ընդունել այն ձևը, որը համապատասխանում է օգտատերի անատոմիական հատկություններին:

Գաջետն ամրացվում է վզի ստորին հատվածում, և եթե այն օգտագործողը երկար ժամանակ վիզն առաջ է բերում, ապա ազդանշան է հնչում:

Գաջետի մշակողները վստահ են, որ սարքը դրական ազդեցության կունենա այն օգտագործողների կեցվածքի վրա, ինչպես նաև կնվազեցնի դիսկոմֆորտի առաջացման ռիսկն ու հետագայում վզի կամ մեջքի հատվածում ցավերը:

Սարքի արժեքը $59 է:

27.01.16 | ժողովածու