Сайт продаётся (Կայքի վաճառք)!

Նորաձեւ լողազգեստներ, որոնք ձեզ կդարձնեն լողափի թագուհին

Ամառ…Սեզոն, երբ լողափում տղամարդու հայացքը չի շեղվում կանացի մարմնից։ Իսկ ի՞նչ է պետք լողափի թագուհին լինելու համար։ Իհարկե, գրավիչ լողազգեստ, որը ոչ միայն համապատասխան կլինի ձեր կազմվածքին՝ ընդգծելով դրա գեղեցկությունը, այլեւ անմոռանալի տպավորություն կթողնի շրջապատող ուժեղ սեռի ներկայացուցիչների վրա։

Անզուգական տեսք ունենալու համար հարկավոր է նոր լողազգեստ։ Իսկ ո՞ր լուղազգեստներն են մշտապես արդիական։ Իհարկե, «Մալիբուի փրկարարները» ֆիլմի գեղեցկուհիների լողազգեստները՝ վառ, խորը դեկլոտեով եւ կտրվածքներով։ Չէ որ դրանցով ոչ միայն հարմար է լողալ, այլեւ վոլեյբոլ խաղալ, ինչպես նաեւ համադրելով գեղեցիկ կիսաշրջազգեստի հետ՝ գնալ բացօթյա երեկույթների։

Այսպիսով, ներկայացնում ենք նորաձեւ լողազգեստների մի քանի տարբերակ։

 

Աղբյուրը՝ Vogue 

Պատրաստեց՝ Յանա

31.05.16 | հասարակություն