Նորածնին զուգարանը նետած մոր արարքը կմնար գաղտնի՝ եթե դստեր առողջական վիճակը չվատանար

aravot.am. Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի գյուղերից մեկում 33-ամյա կինը  36-37 շաբաթական հղիություն է  ունեցել: Նա իրենց առանձնատանը ծննդաբերել է, սակայն նրա մայրը նորածնի մարմինը գցել է իրենց տանը կից  զուգարանի փոսը:

 

Ծննդաբերած կինը ծննդաբերության հետեւանքով արյունահոսություն է ունեցել, բուժօգնության համար դիմել է հիվանդանոց: Իրավապահներից ստացված տեղեկություններով՝ ծննդաբերած կնոջ մայրն ասել է, որ պտուղը մահացած է ծնվել: Դեպքի կապակցությամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ: Պտուղը զուգարանը նետած կնոջն առաջիկայում  մեղադրանք կառաջադրվի ՀՀ քրեական օրենսգրքի 109 հոդվածով (« Անզգուշությամբ  մահ պատճառելը»): Սույն հոդվածը նախատեսում է առավելագույնը  3 տարի  ժամկետով ազատազրկում:  

 

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ 

 

 

30.09.17 | քաղաքականություն