ՆՈՅԵՄԲԵՐԻ 4-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ

ԽՈՅԵՐ

Այսօր ձեզ կուղեկցի հաջողությունը, այնպես որ` համարձակորեն քայլեր ձեռնարկեք թե անձնական կյանքում, թե մտերիմների հետ հարաբերություններում: Բայց նաեւ զգույշ եղեք. երբեմն այդ նույն հաջողությունը սիրում է դավաճանել:

ՑԼԵՐ

Այսօր լավ կլինի ընտանիքով գնաք որեւէ սպորտային միջոցառման: Եթե ոչ մի ֆուտբոլային հանդիպում չկա, կարող եք, պարզապես, դուրս գալ զբոսանքի:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Այսօր սիրելիի հետ շփման համար պետք է դրական տրամադրված լինեք: Դրան կնպաստեն լավ երաժշտությունը, մանկության սիրելի մուլտֆիլմերն ու սիրելի ֆիլմերը: Դուք, պարզապես, կշողաք երջանկությունից:

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ

Անգամ եթե այսօր ոչ մի ռոմանտիկ հանդիպում չեք ունենալու, աշխատեք լինել շատ գեղեցիկ: Երբեք չես իմանա, թե ում կարող ես հանդիպել փողոցում:

ԱՌՅՈՒԾՆԵՐ

Միգուցե, ձեր հարաբերությունները ձեզ չեն երջանկացնում այն պատճառով, որ սխալ անվանում եք տվել դրանց: Փորձեք դրանք վերանվանել եւ ամեն ինչ սկսել նորից:

ԿՈՒՅՍԵՐ

Եթե այսօր ձեզ վատ զգաք, ապա ձեզ միայն կօգնի սիրելի անձնավորության հոգատարությունը: Թույլ տվեք` նա ձեզ գրկի եւ կտեսնեք, թե ինչպես ձեր ուժերն, ինքնըստինքյան, կվերականգնվեն:

ԿՇԵՌՔՆԵՐ

Այսօր ձեր սիրելին ձեզանից որեւէ կոնկրետ արձագանքի կսպասի: Եթե կռահում եք, թե ինչ է նա ցանկանում լսել, ապա փորձեք ուրախացնել նրան, եթե ոչ` լավ կլինի, որ փորձեք կռահել:

ԿԱՐԻՃՆԵՐ

Այսօր կցանկանաք փլուզել մինչ օրս սիրելիի հետ ստեղծած հարաբերությունները, որպեսզի դրանց փոխարեն կառուցեք նորն ու ավելի ամուրը: Դե ինչ, ձեզ հաջողություն ենք մաղթում:

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

Այսօր մարդաշատ վայրերում հայտնվելով դուք ձեզ վրա շատ մեծ ուշադրություն կզգաք եւ հնարավոր է` նոր սիրային կապեր հաստատեք: Աշխատեք, որ դրանք չափազանցության չհասնեն:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ

Այսօր ձեր սիրելին ձեզ որեւէ հանձնարարություն կտա: Աշխատեք դրան լուրջ մոտենալ, որովհետեւ միգուցե հենց դրանից կախված կլինի ձեր հանդեպ նրա հետագա վստահությունը:

ՋՐՀՈՍՆԵՐ

Այսօր բոլորը ձեզ կնախանձեն: Իսկապես, ամեն օր չէ, որ կարող ես տեսնել ձեր պես համահունչ եւ ներդաշնակ զույգի: Փորձեք այդ առավելությունը պահել ամբողջ համատեղ կյանքի ընթացքում:

ՁԿՆԵՐ

Այսօր ձեր սիրելին կզղջա, որ ձեր հանդեպ որեւէ սխալ է թույլ տվել: Այդ սխալը չնչին է եւ ոչ մի ազդեցություն չի ունենա ձեր հարաբերությունների վրա, սակայն սխալվելու փաստը նրան անչափ կվշտեցնի:

04.11.16 | հասարակություն | քաղաքականություն