Сайт продаётся (Կայքի վաճառք)!

ՆՈՅԵՄԲԵՐԻ 3-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ

ԽՈՅԵՐ

Այսօր խորհուրդ է տրվում չմոռանալ, որ ձեր սիրելին եւս սեփական կարծիքն արտահայտելու իրավունք ունի, հետեւաբար, նրա վրա այդքան շատ ճնշում մի գործադրեք եւ մի սպասեք, որ նա ինչ-որ կերպ պետք է արձագանքի ձեր խոսքերին կամ գործողություններին։

ՑԼԵՐ

Այսօր դուք շատ կցանկանաք վերափոխել ձեր անձնական  կյանքը, սակայն կվախենաք փոփոխություններից։ Բայց առանց բաժանման նոր հանդիպում չի լինում։ Եթե ցանկանում եք հասնել որեւէ նոր բարձունքի, ուրեմն լքեք ձեր ներկայիս գտվելու վայրը։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Ձեր ընտրյալը կփորձի լուծումներ տալ ձեր ընդհանուր խնդիրներին, իսկ դուք կվայելեք այդ ակնթարթները։ Միեւնույն ժամանակ, դժվար դուք ինքներդ ցանկանաք միանալ նրան այդ գործում, անգամ եթե դրա անհրաժեշտությունը լինի։ Կարեւորը՝ մի վիճեք սեփական խղճի հետ։

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ

Մի ամաչեք զանգել նրան, ում սիրում եք։ Աստղերն, իհարկե, խորհուրդ չեն տալիս հեռախոսով սեր խոստովանել, սակայն նրա հետ հինգ րոպե զրուցելով՝ կհիշեցնեք ձեր գոյության մասին։ Այդպես կկարողանաք լուծել ձեր «սրտի» խնդիրները։

ԱՌՅՈՒԾՆԵՐ

Այսօրվա ձեր հանձնարարությունը ձեր սիրելիին ոգեշնչելն է։ Ստիպեք նրան, որ ինչ-որ բան իր մեջ փոխի դեպի լավը, որպեսզի կարողանաք դուրս գալ ներկայիս իրավիճակից, սակայն ձեր դիտողությունների մեջ եղեք ոչ շատ կտրուկ։

ԿՈՒՅՍԵՐ

Այսօր դուք շատ կցանկանաք որեւէ բան խոստանալ ձեր սիրելիին։ Բայց հաշվի առեք այն փաստը, որ նա ձեր խոսքերը փաստացի կընկալի։ Ուստի, լավ մտածեք լուսին խոստանալուց առաջ, այլապես ստիպված կլինեք իսկապես նվիրել այն։

ԿՇԵՌՔՆԵՐ

Այսօր ձեր սիրելին ձեր մասին կիմանա մի ճշմարտություն, որն իրեն այնքան էլ դուր չի գա։ Հետեւաբար, եթե ունեք որեւէ մութ կողմ, շատ հնարավոր է, որ այն այսօր բացահայտվի։

ԿԱՐԻՃՆԵՐ

Այսօր դուք ձեզ շատ միայնակ ու տխուր կզգաք, իսկ նա, ով կարող է ձեզ հանել այդ իրավիճակից, հավանաբար, այսօր ձեր կողքին չի լինի։ Նրա ներկայությունը կարող եք փոխարինել հիշողություններով։

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

Հնարավորինս կրճատեք այն մարդկանց թիվը, որոնց հետ այսօր պատրաստվում եք հանդիպել։ Եթե այդպես անեք, ավելի շատ ժամանակ կհատկացնեք ձեր սիրելիին։ Հակառակ դեպքում ստիպված կլինեք պայքարել նրա վառ երեւակայության դեմ։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ

Վերաբերվեք ձեր սիրելիին այնպես, ինչպես կցանկանայիք, որ նա վերաբերվեր ձեզ։ Հավանականությունը մեծ է, որ այսօր փոխադարձության սխեման կաշխատի ձեր օգտին, եւ դուք կհասկանաք, որ այս կյանքում ամեն ինչ փոխադարձ է։

ՋՐՀՈՍՆԵՐ

Համոզվա՞ծ եք, որ ձեր սիրելիի հանդեպ զգում եք այն, ինչն անընդհատ խոստովանում եք նրան։ Լավ մտածեք դրա շուրջ։ Արդյոք, իսկապես, սիրո՞ւմ եք նրան։ Կամ էլ, պարզապես, վախենում եք դրա մասին բարձրաձայնել։ Այսօր իդելական օր է, որպեսզի կողմնորշվեք մի շարք հարցերի շուրջ։

ՁԿՆԵՐ

Ձեր հարաբերությունների մեջ կարող է հայտնվել երրորդ անձ։  Իհարկե, դա ձեզ կբարկացնի, բաց ոչինչ չեք կարող անել։ Լավագույն տարբերակը ձեր դժգոհությունը հաղթահարելն է, քանի որ այդ անձնավորությունը թանկ է ձեր սիրելիի համար։ Փորձեք ըմբռնումով մոտենալ հարցին։

03.11.15 | հասարակություն | քաղաքականություն