Նոյեմբերի 27-ից դեկտեմբերի 3-ը քաղաքապետարանի «Թեժ գծի» հեռախոսահամարներով ստացվել է 155 հեռախոսազանգ
08.12.17 - քաղաքականություն
Նոյեմբերի 27-ից դեկտեմբերի 3-ն ընկած ժամանակահատվածում Երևանի քաղաքապետարանի կենտրոնական աշխատակազմի «Թեժ գծի» հեռախոսահամարներով ստացվել է 155 հեռախոսազանգ:
Շաբաթվա սկզբի տվյալներով դրանցից 135-ին տրվել է լուծում կամ սպառիչ պատասխան, մնացած 20 հեռախոսազանգերով բարձրացված խնդիրներն ուսումնասիրման փուլում են, որից հետո կստանան համապատասխան լուծումներ: Մայրաքաղաքի վարչական շրջաններում նույն ժամանակահատվածում թեժ գծերի հեռախոսահամարներով ընդհանուր առմամբ ստացվել է 72 հեռախոսազանգ, որոնցից 67-ին լուծում է տրվել, իսկ 5-ի դեպքում աշխատանքներն ընթացքում են:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն