Նոյեմբերի 27-ից դեկտեմբերի 1-ը նորերով է փոխարինվել փողոցների ու բակերի 275 վնասված լուսատու

Երևանի քաղաքապետարանի «Երքաղլույս» ՓԲԸ-ից տեղեկացնում են, որ նոյեմբերի 27-ից դեկտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում նորերով է փոխարինվել փողոցների ու բակերի 275 վնասված լուսատու: Այգիների և խաղահրապարակների արտաքին լուսավորության ցանցերում առկա բոլոր թերությունները վերացվել են:

 

Արագ արձագանք են ստացել նաև թեժ գծերով ստացված զանգերը: Նախորդ ամսվա ընթացքում կառուցվել և Երևանի արտաքին լուսավորության ցանցին է միացվել 4 փողոց, փողոցի հատված և 1 բակային տարածք: Ընթացքի մեջ են 1 օբյեկտի արտաքին լուսավորության ցանցի կառուցման աշխատանքները:

Մայրաքաղաքում շարունակվում են տոնական գեղարվեստական լուսավորության նախապատրաստական աշխատանքները: Առանձին դեպքերում ցերեկային ժամերին փողոցներում միացված լուսավորությունը պայմանավորված է ցանցում իրականացվող տեխնիկական գործառույթներով:

 

08.12.17 | քաղաքականություն