ՆՈՅԵՄԲԵՐԻ 26-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ

ԽՈՅԵՐ

Այսօր հնարավոր է` տհաճ  լուր լսեք ձեր սիրելիի վերաբերյալ, այնպես որ` պատրաստ եղեք: Միգուցե պարզեք նրա ինչ-որ կապերի մասին, որոնք ձեզ այդքան էլ դուր չեն գա: Սակայն պետք չէ ամեն ինչ չափազանցնել:

ՑԼԵՐ

Այսօր դուք չափազանց լավատես կլինեք, եւ ոչինչ չի կարողանա փչացնել ձեր լավ տրամադրվածությունը: Փորձեք ձեր տրամադրությունը փոխանցել նաեւ ձեր սիրելիին, որպեսզի նրան էլ աշխարհը մի պահ թվա գունավոր եւ գեղեցիկ:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Փորձեք ավելի բարեհամբույր լինել ձեր սիրելի մարդկանց հանդեպ: Նրանք իրականում շատ նուրբ եւ զգացմունքային են եւ ձեր ասած բառերը կարող են շատ սուր հնչել նրանց համար: Դուք շատ ուշ գլխի կընկնեք, որ նեղացրել եք ձեր սիրելիներին եւ արդեն դժվար կլինի ուղղել կատարվածը:

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ

Այսօր ձեր սիրելին մեծ ուշադրություն կդարձնի ձեր արտաքին տեսքին: Հետեւաբար, աշխատեք ձեր իմիջի վրա, որպեսզի լավագույնս ներկայանաք նրա հետ հանդիպման ժամանակ: Նա կցանկանա, որ դուք շատ հմայիչ տեսք ունենաք, աշխատեք հուսախաբ չանել նրան:

ԱՌՅՈՒԾՆԵՐ

Այսօր դուք ձեր լավագույն ընկերոջ հետ կվիճեք ձեր սիրելի անձնավորության պատճառով: Այդ վեճը բավականին խորը կլինի: Վաղ, թե ուշ կհաշտվեք, սակայն հաշտության գործընթացը, բավականին, երկարատեւ կլինի:

ԿՈՒՅՍԵՐ

Թող այսօր թռիչքային տրամադրությունը ձեզ չլքի: Թռչեք օդապարիկից, օդային ճանապարհորդություններ կատարեք, կամ պարզապես ճոճոնակի վրա ճոճվեք, սակայն դա արեք սիրելիի ձեռքը բռնած:

ԿՇԵՌՔՆԵՐ

Կարծես, թե ձեզ լքել է ռոմանտիկ տրամադրությունը: Նույնիսկ, ամենառոմանտիկ հանդիպումը սիրելի հետ այսօր ձեր մեջ ոչինչ չի արթնացնի: Մի՞գուցե ժամանակն է դադարի… Փորձեք, գոնե, այսօր չհանդիպել սիրելիի հետ:

ԿԱՐԻՃՆԵՐ

Այսօր ձեր սիրելին կցանկանա ձեզ անակնկալ մատոցել: Ցույց կտաք, թե ոչնչից տեղյակ չէիք եւ ամբողջ սրտով կուրախանք նրա մատուցած անակնկալից: Աստղերը ձեզ հաջողություն են մաղթում:

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

Աստղերը խորհուրդ են տալիս այս օրն անցկացնել սիրելիի հետ` հեռուստացույցի առջեւ: Դիտեք այն ծրագրերը, որոնք երկուսիդ էլ դուր են գալիս:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ

Այսօր դուք նոստալգիայով կվերհիշեք ձեր նախկին հարաբերությունները: Ձեր այսօրվա սիրելին իրեն շատ բան է թույլ տալիս, ինչը երբեք չէր անի ձեր նախկին սերը: Մի՞գուցե ժամանակն է պատմել ձեր սիրելիին` ինչն է ձեզ դուր գալիս, ինչը` ոչ:

ՋՐՀՈՍՆԵՐ

Ձեր սիրելիին ձոնեք որեւէ բանաստեղծություն, երգ, պատմվածք կամ էլ նրա հետ լվացեք կեղտոտ սպասքը: Ճիշտ է` վերջին գործողությունն այնքան էլ ռոմանտիկ չի հնչում, բայց, փոխարենը, նա կհասկանա, թե որքան եք իրեն սիրում եւ աջակցում: Ձեր ջանքերը, միանշանակ, կգնահատվեն:

ՁԿՆԵՐ

Ձեր սիրելին այսօր խանդոտ կլինի: Նրան դուր չի գա, թե դուք ինչպես կնայեք հակառակ սեռի մյուս ներկայացուցիչներին: Փորձեք հանգստացնել նրան` ասելով, որ նա միակն է ձեր կյանքում:

26.11.15 | հասարակություն | ֆուտբոլ