Сайт продаётся (Կայքի վաճառք)!

ՆՈՅԵՄԲԵՐԻ 23-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ

ԽՈՅԵՐ

Այսօր ձեզ համար շատ դժվար կլինի կատարել այն խոստումը, որը դուք տվել էիք ձեր սիրելիին։ Աստղերը խորհուրդ են տալիս հանգամանալից բացատրել պատճառները, թե ինչու ձեզ մոտ չստացվեց իրականացնել այն։ Այդպես ավելի անկեղծ կլինեք եւ կխուսափեք ավելորդ վիճաբանություններից։

ՑԼԵՐ

Ձեր սիրելի էակն այսօր ձեզ կվերաբերի այնպես, ինչպես նա ճիշտ է համարում եւ պատկերացնում է։ Մնում է հուսալ, որ նրա պահվածքը հաճելի կլինի նաեւ ձեզ համար։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Այսօր ձեզ եւ ձեր ընտրյալին շրջապատող մարդկանցից շատերը կցանկանան, որ դուք վիճեք իրար հետ։ Սակայն հարկավոր է հիշել, որ պետք չէ տրվել սադրանքներին։

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ

Նոյեմբերի 23-ին դուք այնպիսի զգացում կունենաք, որ ինչ-որ բան անվերադարձ կորցրել եք։ Սակայն չպետք է հուսահատվել։ Ամեն ինչ փորձեք դիտարկել դրական տեսանկյունից․ չէ որ նորը մոռացված հինն է։ Օրը բարենպաստ է հին ընկերներին հանդիպելու համար։

ԱՌՅՈՒԾՆԵՐ

Այսօր ձեր սիրելին չի հասկանա, թե ինչ է ձեզ հետ կատարվում։ Նրան կթվա, որ դուք անտեղի խնդիրներ եք ստեղծում միայն այն նպատակով, որ հանդիմանեք իրեն։ Հետեւաբար, փորձեք զսպել ձեզ։

ԿՈՒՅՍԵՐ

Սիրային արկածներով հարուստ գիշեր է սպասվում Կույսերին։ Սակայն տպավորություններով լի գիշերվա ընթացքում դուք լիովին ուժասպառ կլինեք, ուստի, փորձեք հավաքել ձեր ուժերը եւ լավ պատրաստվել։

ԿՇԵՌՔՆԵՐ

Այսօր դուք տեխնիկական խնդիրներ կունենաք։ Հենց տեխնիկայի պատճառով սիրելիի հետ երեկոյան ընթրիքը վտանգի տակ կլինի։ Միայն ներդաշնակ հարաբերությունների եւ փոխադարձ վստահության շնորհիվ հնարավոր կլինի «փրկել» այն։

ԿԱՐԻՃՆեՐ

Այսօր կկայացնեք պատասխանատու որոշում, որը կփոխի ոչ միայն ձեր, այլեւ ձեր սիրելիի կյանքը։ Հետեւաբար, որոշումն ընդունելուց առաջ հարկավոր է խորհրդակցել նրա հետ։

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

Այսօր ձեր պերճախոսությունը նույնիսկ ձեզ կզարմացնի, քանի որ նույնիսկ դուք էիք մոռացել, թե երբ էիք վերջին անգամ այդքան գեղեցիկ շարադրել ձեր մտքերը։ Հետեւաբար, օգտագործեք պահը եւ ձեր սիրելիին գեղեցիկ ու հաճելի խոսքեր ասեք։ Ձեզ հաստատ կհասկանան։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ

Եկել է «քարերը» հավաքելու ժամանակը։ Իհարկե, հազիվ թե դրանք դրական ազդեցություն ունենան, սակայն հիմք կհանդիսանան հետագա ձեռքբերումների համար։

ՋՐՀՈՍՆԵՐ

Այսօր կդժվարանաք սիրելիի հետ լրջորեն խոսել։ Սակայն դուք ստիպված կլինեք անել դա, որպեսզի հասկանաք, թե ինչպես են զարգանալու ձեր հարաբերությունները։ Ավելի դժվար կլինի նախաբանը։ Հաջողություն այս գործում։

ՁԿՆԵՐ

Անկեղծության երեկո կազմակերպեք, եւ ամեն ինչ պատմեք ձեր ընկերոջը։ Ասեք այն, ինչ մտածում եք նրա, ձեր հարաբերությունների, կարիքների եւ համատեղ ապագայի մասին։ Սակայն պատրաստ եղեք նաեւ, որ նա նույնպես կարող է անկեղծանալ ձեզ հետ։ Մի մոռացեք եզրակացություններ անել։

23.11.15 | հասարակություն