Նշվել է Ստեփան Զորյանի անվան հ. 56 հիմնական դպրոցի հիմնադրման 70-ամյակը

 

 

Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը ներկա է գտնվել Ստեփան Զորյանի անվան հ. 56 հիմնական դպրոցի հիմնադրման 70-ամյակի հանդիսավոր արարողությանը: Հանդիսությանը մասնակցել է նաև Երևանի  գլխավոր ճարտարապետ Տիգրան Բարսեղյանը:

 

Երևանի քաղաքապետարանի ենթակայության դպրոցի բակում բացվել է կրթօջախի անվանակրի՝ հայ նշանավոր գրող Ստեփան Զորյանի հուշատախտակը: Միջոցառման ընթացքում ներկայացվել են կրթօջախի անցած ուղին, տարբեր տարիներին դպրոցում դասավանդած վաստակաշատ մանկավարժների գործունեությունը,  անդրադարձել դպրոցի վարկանիշը մշտապես բարձր պահած շրջանավարտների հաջողություններին: 

Ըստ օրվա խորհրդի և դպրոցի հոբելյանի առթիվ դպրոցի տնօրեն Սուսաննա Գալստյանը  և մի շարք ուսուցիչներ պարգևատրվել են Երևանի քաղաքապետի պատվոգրերով:

 

08.12.17 | քաղաքականություն