Сайт продаётся (Կայքի վաճառք)!

Նշաններ, որ ճիշտ ուղի եք ընտրել

Անհանգստություն՝ ազդակ, որը հաճախ կարող է շատ օգտակար լինել

Անհանգստությունը փոփոխությունների հիմնական ուղեցույց է։ Ցավոք, մենք հաճախ շփոթում ենք այն դժբախտության հետ և փորձելով ուղղել իրավիճակը՝ խուսափում ենք փոփոխություններից։ Մինչդեռ  նոր պատկերացումներին հասնելու, սահմանափակող համոզմունքներից հրաժարվելու և իրական փոփոխություններին տրամադրվելու համար որոշ անհարմարության զգացողությունն ուղղակի անհրաժեշտ է։

Զգացողություն, կարծես դու կրկին վերապրում ես քո մանկական վախերը

Դուք կհայտնաբերեք, որ մեծահասակ կյանքում առնչվում եք այն խնդիրների հետ, որոնց դեմ պայքարել եք մանուկ հասակում։ Թեև առաջին հայացքից թվում է, թե դուք դասեր չեք քաղել, սակայն իրականում սա նշանակում է, որ դուք սկսում եք գիտակցել, թե ինչու եք մտածում և զգում այդպես։ Իսկ դա առաջին քայլն է դեպի փոփոխություն։

Մոլորվածության և աննպատակության զգացողություն

Մոլորվածության զգացողությունն իրականում նշանակում է, որ դուք սկսել եք հաճախ ներկա լինել սեփական կյանքում։ Դուք քիչ եք ապրում հիշողություններով և ապագայի մասին մտքերով, ավելի շատ եք լինում ներկայում։ Մինչև  համակերպվեք այս փաստին, ձեզ կթվա, որ շեղվել եք ճանապարհից, սակայն հիշեք՝ իրականում ճիշտ հակառակն է։

«Ուղեղի ձախ կիսագնդի» մթագնում

Ուղեղի աջ կիսագունը հաճախ օգտագործելով (ավելի շատ հիմնվելով ինտուիցիայի և զգացմունքների վրա)՝ ձեզ կարող է թվալ, որ ձախ կիսագնդի ֆունկցիաները սկսում են կորցնել իրենց նշանակությունը։ Հանկարծ դժվարանում է կենտրոնացման և կազմակերպվածության ընկալումը, հիշողությունն էլ մանր բեկորների է վերածվում։
Զգացողությունները սկսում են պոռթկալ այն ժամանակ, երբ «որոշում են»  ճանաչված դառնալ, և մեր գործն է՝ դադարել պայքարել և հակառակվել նրանց։ Փոխարենը՝ պետք է գիտակցել և ընկալել այդ էմոցիաները, որպեսզի ունակ լինենք իշխելու նրանց։

Քնի ռեժիմի խախտում

Դուք կքնեք սովորականից  ավելի շատ, կամ ավելի քիչ, դուք կարթնանաք կեսգիշերին, որովհետև չեք դադարի մտորել ինչ-որ բանի շուրջ; դուք էներգիայով լի կլինեք, կամ ուժասպառ։

Կատարվում են կյանքի սովորական ընթացքը փոփոխող իրադարձություններ

Դուք հանկարծ ստիպված եք տեղափոխվել, ամուսնալուծվել, կորցնել աշխատանքը, փշրել մեքենան և այլն․․․

Մենակ մնալու անհրաժեշտություն

Ինչ-որ մի պահ հիասթափվել եք ընկերների հետ կիրակի օրերն անցկացնելուց։ Ուրիշների խնդիրները սպառում են ձեզ ավելի շատ, քան ձեր ընկերների ինտրիգները։ Սա խոսում է նրա մասին, որ դուք անցել եք «վերածրագրավորումը»։

Էմոցիոնալ, վառ երազներ, որոնք գրեթե միշտ մանրամասն եք  հիշում

Եթե երազը այն է, ինչ ենթագիտակցությունն է թելադրում կամ նախագծում է ձեր փորձի պատկերը, ապա միանշանակ ձեր ենթագիտակցությունը փորձում է ինչ-որ բան հուշել ձեզ։

Ձեր ընկերները պակասում են

Դուք անհարմար եք զգում բացասական տրամադրված ընկերների շրջապատում։ Այս մարդկանց գլխավոր խնդիրն այն է, որ նրանք հազվադեպ են գիտակցում իրենց պեսիմիզմը, իսկ ասել նրանց դրա մասին, մի տեսակ, անհարմար է։ Եվ դուք քիչ-քիչ սկսում եք անտեսել հին ընկերներին։

Զգացողություն, որ ձեր բոլոր երազանքները փլուզվում են։

Հնարավոր է, որ դուք այս պահին չեք գիտակցում, որ շարժվում եք դեպի իրականություն, որն ավելի լավն է, քան այն, որի մասին երազել եք, և որն ավելի համապատասխանում ձեր ներկա էությանը, այլ ոչ թե նրան, որին դուք պատկերացրել եք։

Աղբյուրը՝  Lifter

 

18.02.16 | հասարակություն