Сайт продаётся (Կայքի վաճառք)!

Նյու Յորքի Նորաձեւության շաբաթ. Jason Wu-ի գարուն-ամառ 2016 հավաքածուն

Վերջապես մեկնարկել է Նյու Յորքի Նորաձեւության շաբաթը, որի շրջանակներում ներկայացվող հավաքածուները դիտելու եւ վայելելու հնարավորություն կունենանք մինչեւ սեպտեմբերի 17-ը։ Ցուցադրություններից զատ, մենք կփորձենք ներկայացնել այն ամենը, ինչ կատարվում է այս ընթացքում։

Առաջինը Givenchy-ի նոր հավաքածուի ցուցադրությունն է, որին ներկա են եղել նաեւ Քիմ Քարդաշյանն ու Քանիե Ուեսթը, իսկ Քենդալ Ջեները պոդիում է բարձրացրել։

Իսկ այժմ իր նոր գարուն-ամառ 2016 հավաքածուն է ցուցադրել Jason Wu-ն։

Անկեղծ ասած՝ այս դիզայներից ակնկալիքներն ավելի մեծ էին։ Այս անգամ հավաքածուի հագուստները, ասես, խունացած լինեն եւ այնքան գրավիչ չեն։ Իհարկե, սա սուբյեկտիվ կարծիք է։

Կամ կարելի է ասել որ հավաքածուն շատ հասարակ է ստացվել եւ գերիշխում է մինիմալիստական ոճը։

 

 

Աղբյուրը՝ Fashion TV

12.09.15 | հասարակություն