Նիհարելու հինգ լավագույն մթերքները

Նիհարելու լավագույն միջոցը մշտապես դեպի այդ նպատակը գնալն է` սննդի մեջ օգտագործելով անհրաժեշտ մթերքներ եւ հետեւելով ճիշտ սնվելու որոշակի կանոնների եւ օրվա ռեժիմի: 

Մթերքներ, որոնք օգնում են նվազեցնել քաշը

1.Թուրինջ

Թուրինջ կերեք ճաշից առաջ: Այն նվազեցնում է ինսուլինի մակարդակը, իսկ դա հանգեցնում է օրգանիզմում պահվող ճարպի քանակության նվազման: 

2. Կանաչ թեյ

Կանաչ թեյը հրաշալիորեն մաքրում է օրգանիզմը, հանում է ավելորդ մնացորդները, կարգավորում է նյութափոխանակությունը եւ աղեստամոքսային տրակտի աշխատանքը: Իսկ դրա կազմի մեջ մտնող В խմբի վիտամիններն անհրաժեշտ են սննդից էներգիա ստանալու համար: Նիհարելու համար բավարար է օրական չորս գավաթ թեյ խմելը: 

3. Պղպեղ եւ մանանեխ

Եթե ուզում եք նիհարել, սննդին կարմիր պղպեղ եւ մանանեխ ավելացրեք: Դրանք բարելավում են նյութափոխանակությունը, արագացնում են ճարպերի եւ կալորիաների այրման գործընթացը: 

4. Դարչին

Դարչին ավելացրեք պուդինգներին, թխվածքաճաշերին, կոմպոտներին, թխվածքներին եւ նույնիսկ մսով ուտեստներին: Դարչինը պարունակվում է նյութեր, որոնք կօգնեն շաքարն էներգիայի վերածել: 

5. Վարսակ

Վարսակի փաթիլներն ամենացածր կալորիականություն ունեցող մթերքներից են: Հետո էլ, վարսակն օգնում է օրգանիզմից հանել բոլոր ավելորդ նյութերը եւ մաքրում է աղիքները: 

Նիհարելու կանոններ

1.Նախաճաշը բաց մի թողեք

Գիտնականները հաշվարկել են, որ նախաճաշ չուտողները տարվա ընթացքում կարող են հեշտորեն  4-7 կգ քաշ ավելացնել: Նախաճաշի շնորհիվ օրգանիզմը սննդի բավարար պահուստ է ստանում, եւ կարիք չկա այլեւս սնունդ կուտակել մինչեւ ճաշի ժամ, եւ ավելի հեշտ է պայքարել գիշերը որեւէ համեղ բան ուտելու ցանկության դեմ: 

2. Բավականաչափ քնեք

Եթե ուզում եք նիհարել, լավ քնեք: Քնի պակասը կամ խանգարումը հանգեցնում է կորտիզոլ հորմոնի մակարդակի բարձրացման, իսկ դա իր հերթին բարդացնում է ածխաջրերն էներգիայի վերափոխելու գործընթացը: Եվ արդյունքում անցանկալի ճարպն ու շաքարն ավելորդ կիլոգրամների տեսքով պահպանվում են օրգանիզմում: 

3. Ջուր խմեք

Ամեն անգամ, երբ ցանկանում եք հավելյալ սնվել, ավելի լավ է մի բաժակ ջուր վերցրեք, եւ քաղցի զգացումն անպայման կանհետանա:  Իսկ 20-30 րոպեից արդեն կարելի է խիզախաբար անցնել հենց սննդին: Ջուրը պիտի կամ հանքային չգազավորված լինի, կամ էլ կիտրոնի հյութով: Երբեք այն թեյով, սուրճով, օշարակով մի փոխարինեք: 

Սննդակարգում ներառեք վերոհիշյալ հինգ մթերքները, հետեւեք նիհարելու կանոններին, եւ սլացիկ կազմվածք ունենալու ձեր երազանքն իրականություն կդառնա: 

Աղբյուրը` Liza.ua

23.02.16 | հասարակություն | մեքենա