Сайт продаётся (Կայքի վաճառք)!

Նարգիլե ծխելը վտանգավո՞ր է

Նարգիլեն լիցքաթափվելու ընդունված եւ շատ մատչելի միջոց է։ Բայց արդյոք դա անվնա՞ս է։ Պարզենք, թե նարգիլե ծխելն ինչով է վտանգավոր։ 

Շատերը կարծում են, որ նարգիլեն ոչ մի կերպ չի կարող համեմատվել ծխախոտի հետ։  Շատ առումներով նման կարծիք է ձեւավորվել այն պատճառով, որ հոտավետ նյութերը  ծխախոտը «համեղ» են դարձնում՝ առաջացնելով թեթեւ, լիցքաթափող եւ հաճելի զգացմունքներ։ Արդյո՞ք իրոք այդպես է։  

Նարգիլեն վտանգավո՞ր է առողջության համար։

Նարգիլե արտադրողները դա հակադրում են սովորական ծխախոտին, իսկ գնորդները ուրախությամբ հավատում են, որ այդ ծխախոտը ոչ թե վնասակար է, այլ հաճելի, արեւելյան  եւ գեղեցիկ մի բան։  Այնինչ ծխելը ծխել է մնում եւ տեւական ժամանակ ծխելու հետեւանքով թոքերը ծուխ է լցվում։  

ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ

Ինչո՞վ է նարգիլեն վտանգավոր առողջության համար։  Ցավոք սրտի, նույնիսկ ջրային ֆիլտրը չի կարող ամբողջությամբ նվազեցնել ծխախոտի վնասը։ Եթե դա հնարավոր լիներ անել, ծխախոտից ստացվող բավականության եւ լիցքաթափման զգացողությունը  ամբողջութւյամբ կվերանար։ Հետազոտողները համարում են, որ մեկ նարգիլե ծխելը համեմատելի է ծխախոտի հինգ տուփ ծխելուց ստացվող նիկոտինի հետ։ Բացի այդ, մեկ սեանսի ընթացքում թոքերն այնքան ծխախոտի ծուխ է լցվում, որքան կլիներ  100 ծխախոտ ծխելու հետեւանքով։ Բացասական հետեւանքը ուժգնանում է նրանով, որ նարգիլեն միշտ փակ տարածքում են ծխում, որտեղ կուտակվում է ածխաթթվային գազը, որը օդափոխության համակարգը չի կարող վերացնել։ 

Բացի այդ, ծխելը, ինչպիսին էլ լինի, կախվածություն է առաջացնում։ Եթե դու սովոր ես դա անել ամեն ուրբաթ, դժվար կլինի լիցքաթափվելու այդ սովորությանն այլընտրանք գտնել։ 

Նարգիլեն իրենից մի վտանգ էլ է ներկայացնում։ Այն կարող է վարակիչ այնպիսի հիվանդություններ փոխանցել, ինչպիսիք են հեպատիտ В-ն կամ թոքաբորբը, ինչպես նաեւ շնչառական հիվանդությունները եւ գրիպը։  Դրա համար էլ պետք է համոզվել, որ ծխելու քո «գործընկերները» առողջ են։  

Ինչո՞վ է նարգիլեն վտանգավոր կանանց համար։  

Կանանց  համար այդ զվարճությունը հստակ վտանգ չի ներկայացնում։  Բայց եւս մեկ վտանգ գոյություն ունի բոլորի համար՝ ուռուցքային հիվանդությունների ռիսկի աճը։  Խոսքն առաջին հերթին թոքերի քաղցկեղի մասին է, չէ՞ որ նիկոտինից բացի, դու ներշնչում ես փայտածուխի այրումից առաջացող նյութեր եւ ածխաթթու գազ ու ծանր մետաղների աղեր։ Վնասը նվազեցնելու համար պետք է նախապատվությունը տալ անվտանգ ֆիլտրերին, որոնք ստեղծված են բամբակից եւ ակտիվացված ածուխից։ 

Հիմա գիտես, թե նարգիլեն ինչով է վտանգավոր առողջության համար։ Արժե շարունակել ծխելը, թե փոխարինող մի բան գտնել, յուրաքանչյուրի ընտրությունն է։

Աղբյուրը՝ Cosmo

09.11.15 | հասարակություն