Նախիրը հայտնվել է հայ-ադրբեջանական դիրքերի միջեւ ընկած տարածքում. 2 կով ականի վրա պայթել է. «Առավոտ»

«Առավոտ».Դեկտեմբերի 6-ի երեկոյան Տավուշի մարզի Ոսկեպար գյուղի բնակիչ Գրիշա Գեւորգյանին պատկանող 30 խոշոր եղջերավոր անասունը Ոսկեպար-Բաղանիս հատվածում հայտնվել է սահմանի չեզոք գոտում, հայ-ադրբեջանական դիրքերի միջեւ ընկած տարածքում:

 

Ոսկեպարի վարչական ղեկավար Սերոբ Մախսուդյանից տեղեկացանք, որ անցած գիշեր կովերից մեկը պայթել է ականի վրա, հաջողվել է վիրավոր կովին չեզոք գոտուց դուրս բերել: Այսօր`դեկտեմբերի 7-ին եւս մեկ կով պայթել է ականի վրա: Ներկայումս սահմանի չեզոք գոտում նշմարելի է 20 խոշոր եղջերավոր անասուն, մնացած 8-ի գտնվելու վայրն անհայտ է: Սահմանապահների մասնակցությամբ միջոցներ են ձեռնարկվում նախիրը վտանգավոր գոտուց դուրս բերելու համար: Չեզոք գոտում հայտնված անասունների զգալի մասը կովեր են: Մենք նախկինում հայտնել ենք Ոսկեպարի բնակիչներին պատկանող կովերի սահմանագոտում ականների վրա պայթելու դեպքերի մասին:

 

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ 

 

 

 

 

07.12.17 | քաղաքականություն