Նախարար Վահան Մարտիրոսյանը հանդիպել է «ZTE» ընկերության ԱՊՀ տարածաշրջանի փոխնախագահ Սյուե Բինին

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիների նախարար Վահան Մարտիրոսյանը Բարսելոնայում անցկացվող «Mobile World Congress»-ի աշխատանքների շրջանակներում փետրվարի 27-ին հանդիպել է «ZTE» (Zhong Xing Telecommunication Equipment Company Limited) ընկերության ԱՊՀ տարածաշրջանի փոխնախագահ Սյուե Բինին։

 






Սյուե Բինը նախարարին ծանոթացրել է ընկերության ընթացիկ գործունեությանը, կոմերցիոն շուկայում ներկայացված 5G ստանդարտի հնարավորություններին։

 

Նախարար Վահան Մարտիրոսյանը ներկայացրել է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում Հայաստանում իրականացվող պետական քաղաքականությունը և ընթացիկ ծրագրերը, մասնավորապես «Խելացի քաղաք» և «Տվյալների մշակման կենտրոն» նախագծերը և դրանցում ZTE-ի մասնակցության հնարավորությունները։

 

Հանդիպման ընթացքում քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող, այդ թվում՝ երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր:

 

«ZTE» կորպորացիան Չինաստանում մեծությամբ երկրորդ ընկերությունն է, որը մասնագիտացած է հեռահաղորդակցության ոլորտի մի շարք ճյուղերում` սարքավորումների արտադրություն, էլեկտրոնային կառավարում, հեռահաղորդակցական համակարգեր։

 

Բազմաթիվ երկրներում «ZTE» -ն ունի ոչ միայն ներկայացուցչություններ, այլև գիտահետազորտական կենտրոններ։

 

  ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների

նախարարության լրատվական ծառայություն

27.02.17 | քաղաքականություն | քաղաքականություն